«Սա դեռևս խորհրդանշական քայլ է». Ավետիք Չալաբյան
![]() 199 Չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2022 թ., 12:48 Քաղաքական-հասարկական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Ֆրանսիայի Խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, կարևոր հայանպաստ բանաձև է ընդունել՝ դատապարտելով ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ, վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի անկախությսն ճանաչումը, և կոչ անելով սեփական երկրի կառավարությանը՝ գործուն միջոցներ կիրառել՝ հակազդելու ադրբեջանական ագրեսիային, և ապահովելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Ողջունելով այս բանաձևը՝ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն նախաձեռնած և ընդունած պատգամավորներին, ինչպես նաև բոլոր այն ֆրանսահայ կազմակերպություններին, որոնք իրենց անդուլ աշխատանքով, հնարավոր են դարձրել այս արդյունքը՝ սա համազգային մոբիլիզացիայի հրաշալի օրինակ է, և Հայաստանին ու Արցախին աջակցելու կարևոր քայլ: Դրանով հանդերձ՝ պետք է նշել, որ սա դեռևս խորհրդանշական քայլ է՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևերն ընդամենը խորհրդատվական նշանակություն ունեն, և պարտադիր չեն կառավարության համար: Այսօր շատ կարևոր է, որ բանաձևում տեղ գտած մի շարք կարևոր գաղափարներ՝ Ադրբեջանի և նրա ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ, Հայաստանին սպառազինության մատակարարումներ, Արցախի անկախության ճանաչում և այնտեղ Ֆրանսիական ներկայացուցչության բացում, իրապես որդեգրվեն ֆրանսիական կառավարության կողմից, և սկսեն կյանքի կոչվել: Որպեսզի սա իրականություն դառնա, ոչ միայն անհրաժեշտ է շարունակել հանրային ճնշումը Ֆրանսիայում, այլև բացարձակ առանցքային է, որպեսզի նմանատիպ դիրքորոշում որդեգրի նաև Հայաստանի կառավարությունը, և «ամեն գնով» մինչև տարվա վերջ ագրեսորի հետ խաղաղության պայմանագիր կնքելու փոխարեն, պահանջի Ֆրանսիայից և այլ եվրոպական գործընկերներից՝ ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառելով հայության դեմ ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների քաղաքականության համար: Ադրբեջանի այս քաղաքականությունն արդեն ակնառու է դարձել, կոպտագույն կերպով հակասում է եվրոպական արժեքներին և Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին, և պետք է հետևողական դատապարտման առարկա դառնա Եվրոպական բոլոր երկրներում, ոչ թե փաստացի խրախուսվի Հայաստանի իշխանությունների հարմարվողական և անատամ գործողություններով: Մինչ այդ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին, և հույս հայտնում, որ Ֆրանսիական պետությունը չի սահմանափակվի սոսկ հայտարարություններով, այլ իրական գործողություններով առաջիկայում ուժ կտա սեփական խոսքին»: Աղբյուրը` Ավետիք Չալաբյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
