«Խորհրդարանն այն տեղն է, որտեղ առաջին հերթին պետք է աշխատեն պատգամավորները». Գեղամ Նազարյան
![]() 265 Հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ., 03:06 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը. «Պետրոսի հետ իմ երեկվա հարցազրույցն իշխանական և իշխանամերձ որոշ ներկայացուցիչներ փորձում են նենգափոխել և մատուցել իրենց ձեռնտու տեսանկյունից, բացի այդ փորձ է արվում իմ արտահայտած կարծիքն այս կամ այն հարցի շուրջ ներկայացնել «Հայաստան» խմբակցության դիրքորոշում։ Շեշտում եմ, որ «Հայաստան» խմբակցությունում լիակատար ժողովրդավարական մթնոլորտ է և կարծիքների և մտքերի արտահայտման վրա որևէ արգելք չկա։ Այսուհանդերձ, ուզում եմ հիշեցնել, որ անկախ նրանից, թե ինչ եմ ասել, «Հայաստան» խմբակցության պաշտոնական տեսակետներն արտահայտում են խմբակցության ղեկավարն ու քարտուղարը։ Ինչ վերաբերում է մանիպուլյացիաների հեղինակներին, ապա ես նրանց չեմ անդրադառնա, քանի որ փոքր մարդիկ են, իսկ մյուս բոլորին պարզապես հորդորում եմ դիտել հարցազրույցը։ Իսկ ես կրկին պնդում եմ, որ Հայաստանի զարգացման և արժանապատվության առաջին քայլը վարչախմբի ղեկավարի հրաժարականն է։ Ես վստահ եմ, որ մինչ այս նպատակին հասնելը մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ մեր երկրի ու հայրենակիցների վիճակն ավելի չվատթարանա և, իհարկե, խորհրդարանն այն տեղն է, որտեղ առաջին հերթին պետք է աշխատեն և գործեն պատգամավորները։ Ավելին, պատգամավորը պետք է կարողանա ինչ ասում է հարցազրույցներում, հանրահավաքներում, իր գրած հոդվածներում, ասի նաև խորհրդարանի տարբեր ամբիոններից»։ Աղբյուրը` Գեղամ Նազարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
