Փաշինյանը նախատել է թիմակիցներին․ ովքե՞ր պետք է պատասխան տան․ «Ժողովուրդ»
![]() 213 Հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրակեղծիքների թեման դեռ շարունակում է եռալ։ Թեև կուսակցության ներսում գործած ընտրակեղծարարների խումբը հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի անունից և կոնկրետ ցուցակ շրջանառել, թե ում պետք է քվեարկել՝ որպես վարչության անդամ, ամեն դեպքում, նաև այլ խոսակցություն է եղել վերջին նիստի ժամանակ։ Իրազեկ աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախատել է թիմակիցներին՝ ասելով, որ անընդունելի է ոչնչի առջև չկանգնելով անել ամեն ինչ ՔՊ վարչության կազմում հայտնվելու համար։ Ավելին՝ հայտնել է, թե արդեն ուժայիններին հանձնարարել է վարչության ընտրությունների սրահի բոլոր տեսախցիկներն առգրավել՝ պարզելու, թե ով կամ ովքեր են եղել կեղծարարները։ Երեկ տեղեկացանք, որ տեսախցիկներն արդեն առգրավվել են, և արդեն պարզվել է մի խիստ ուշագրավ հանգամանք։ Պարզվում է՝ դուռը այն սրահի, որտեղ պետք է պահվեին քվեատուփն ու ցուցակները, պետք է փակ լիներ, ավելին՝ կապարակնքված, սակայն ո՛չ դուռը, ո՛չ արկղը, ըստ տեղեկությունների, կապարակնքված չեն եղել։ Ստացվում է՝ ընտրակեղծիքներ կատարելու ճանապարհը բաց է եղել։ Հաշվիչ հանձնաժողովի անդամները պետք է պատասխան տան, թե ում հրահանգով կամ ինչ նպատակով են թույլ տվել այդ կոպիտ խախտումը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
