«Ադրբեջանն աստիճանաբար բարձրացնում է լարվածության աստիճանը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական սադրանքներն Արցախի մի քանի ուղղություններում տարբեր դրսևորումներ են ստանում։
Եթե նախորդ շաբաթ դրանք հիմնականում դրսևորվում էին Ասկերանի շրջանի ուղղությամբ, ապա նախօրեին իրենց արձանագրումն են ստացել Ամարասի հովտում. ադրբեջանցիներն անկանոն կրակահերթեր են արձակել դաշտում/այգում աշխատող քաղաքացիական անձանց նկատմամբ։
Սրան զուգահեռ, Ադրբեջանն արդեն մի քանի օր է ապատեղեկատվություն է տարածում հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ և որպես ուղղություն նշում Արցախի այն հատվածները, որտեղ հենց ինքն է սադրանքներ իրականացրել։
Հայաստանի ուղղությամբ ևս Ադրբեջանն առանձնապես պասիվ չէ և նրա ակտիվությունը դրսևորվում է ինչպես բռնազավթված հատվածներում ամրաշինական աշխատանքներով, այնպես էլ՝ հրադադարի ռեժիմի խախտումներով և տեղային շարժերով։
Այս քայլերով Ադրբեջանն աստիճանաբար բարձրացնում է լարվածության աստիճանը և դեռ պարզ չի, թե սա ինչ վերջնական հետևանքների կբերի։
Իսկ ի՞նչ է անում ստեղծված իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը՝ դատարկաբանություն, խոստումներ, անիմաստ ծախսեր և ոչինչ չտվող պլանավորումներ»։

«Ռիսկ չեն անում նույնիսկ ասել՝ ինչ ա եղել»․ Անժելա Էլիբեգովա
4213:36
«Եվրոպական համայնքը չի կարող պարզապես դիտորդի դերում մնալ»․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
4513:30
«Նույնն է, որ սերիական մարդասպանը հումանիզմի դասախոսություններով հանդես գա»․ Տաթևիկ Հայրապետյան
5113:12
««Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին կզբաղվի եկեղեցին քանդելով»․ Քրիստինե Վարդանյան
5112:48
«Ձերբակալվել է Արթուր Օհանյանը»․ Նարեկ Մանթաշյան
7312:06
«Անգամ ՔՊ-ականներն են հասկանում, որ պատերազմն անխուսափելի է». Արա Պապյան
6711:48
«Վերջին դեպքը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս». Թաթուլ Հակոբյան
6411:42
«Չփորձեք ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը»․ Միհրան Մախսուդյան
6411:24