Քերըն Դոնֆրիդը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ունեն
![]() 1114 Հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ., 12:06 Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ամուր խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն՝ լուծելով հակամարտությունը, որը սկսվել է Խորհրդային Միության փլուզման ժամանակ և շարունակվել ավելի քան 30 տարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքը, այս մասին Դոնֆրիդն ասել է հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ: «Եղել են խնդիրներ, ինչպիսիք են ռազմական գործողությունները, որոնք բռնկվեցին սեպտեմբերի 13-14-ին: Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, մենք անմիջապես ներգրավվեցինք, որպեսզի կանգնեցնենք ռազմական բախումները: Այս բախումները մեզ հիշեցրեցին իրավիճակի փխրունության և համապարփակ ամուր խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին: Պետքարտուղար Բլինքենը կարևոր դեր ունեցավ երկխոսության հաստատման հարցում: Նա երկու երկրների արտաքին գործեր նախարարների հանդիպումներ հյուրընկալեց սեպտեմբերի 7-ին և նոյեմբերի 7-ին, ինչպես նաև հոկտեմբերի 4-ին հեռախոսազրույցներ ունեցավ երկու նախարարների հետ: Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Վաշինգթոնում հանդիպեց երկու երկրների իր գործընկերների հետ՝ ի ցույց դնելով ողջ վարչակազմի հավատարմությունը խաղաղության հաստատմանը: Հիմնականում մեր միջնորդությամբ Ադրբեջանը հոկտեմբերի 4-ին ազատ արձակեց 17 հայ ռազմագերիների, որոնք գերեվարվել էին սեպտեմբերյան մարտերի ժամանակ: Այսպիսի քայլերն օգնում են երկու կողմերի միջև վստահություն կառուցելու հարցում, և մենք օգտագործում ենք ցանկացած հնարավորություն՝ Ադրբեջանին կոչ անելու ազատ արձակել մնացած պահվող անձանց: Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին պահպանել բանակցությունների թափը, և մենք սա անում ենք ԵՄ-ի և այլ գործընկերների հետ սերտ համակարգմամբ»,- ասել է Դոնֆրիդը: |

«Խաղաղություն կարող է բերել այն իշխանությունը, որը հանուն դրա պատրաստ է նաև պատերազմի»․ Սենոր Հասրաթյան
16600:06
«Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան (տեսանյութ)
177Երեկ, 22:18
ԱԱԾ նոր փոխտնօրեն է նշանակվել
138Երեկ, 21:54
«Առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածի անգամ նվազագույն շեմն ապահովված չէ»․ Հովսեփ Սարգսյան (տեսանյութ)
177Երեկ, 21:12
«Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ»․ Աննա Հակոբյան
239Երեկ, 20:48
«Դատարանը խուսափել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի հարցին լուծում տալուց»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
237Երեկ, 20:00
«ԵՄ հատուկ ծառայությունները ՀՀ վերաբերյալ ի՞նչ գաղտնալսումների են տիրապետում և արդյո՞ք կհրապարակեն»․ Հակոբ Բադալյան
169Երեկ, 19:42
Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ III-ը և թագուհի Կամիլան կայցելեն Միացյալ Նահանգներ
429Երեկ, 18:41
