«Ադրբեջանը նախատեսում է մինչև 2027-ն Արցախի օկուպացված տարածքներում կառուցել ապօրինի 34,500 հազար բնակարան». Գառնիկ Դավթյան
![]() 243 Հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ., 15:12 Ադրբեջանական հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի պետական, այսպես կոչված, «Մեծ վերադարձի I պետական ծրագիրը», նախատեսում է մինչև 2027-ն Արցախի օկուպացված տարածքներում կառուցել ապօրինի 34,500 հազար բնակարան և անհատական տներ, կառուցվի և վերականգնվի 197 նախակրթարան և կրթական ձեռնարկություններ, կսկսի գործել բուհի 1 մասնաճյուղ (չի հստակեցվում որ բուհի), պետք է բացվեն DOST կենտրոնների 7 մասնաճյուղ, պետք է գործարկվի հիփոթեքային համակարգը, վերաբնակեցվի՝ 34,500 ընտանիք, Բերձորի միջազգային օդանավակայանը շահագործման հանձնել, ինչպես նաև պետք է ձևավորվի առաջնային զբոսաշրջային ենթակառուցվածքը և այլն: Զարմանալի չէ, որ Ադրբեջանն ակտիվ և հեռանկարային պլաններում ծրագրում է Արցախի օկուպացրած տարածքներում ապահովել. 1. Օկուպացրած տարածքներում ապահովել միջազգային ներկայություն՝ ինտեգրացիա, 2. Հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել բնակեցում՝ ներքաղաքական դիվիդետներ շահելու և օգտագործելու համար, 3. Ունենալ, այսպես կոչված, կենդանի վահան՝ հնարավոր ռևանշի դեպքում խնդիրը բարդացնելու համար»: Աղբյուրը` Գառնիկ Դավթյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
