Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Միգուցե հնարավոր լինե՞ր կանխել կատարվածը, եթե մարդիկ անտարբեր չլինեին»․ ԱԺ պատգամավոր

«Միգուցե հնարավոր լինե՞ր կանխել կատարվածը, եթե մարդիկ անտարբեր չլինեին»․ ԱԺ պատգամավոր
210
Հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ., 20:48

ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի գրառումը․ «Վստահ եմ՝ կարդացել եք Պեմզաշենի աղմկահարույց սպանության մանրամասները: Սարսռում եմ մարդկային դաժանության նման չափերից...
Գիտե՞ք, որ հարևանուհին լսել է բղավոցի ու լացի ձայները, բայց, ինչպես ինքն է մեկնաբանում՝ մտածել է ընտանեկան վեճ է, մայրը ծեծում է «սեփական» երեխաներին ու չի խառնվել, հանգիստ պառկել, քնել է: Ե՞րբ պետք է հասկանանք, որ անգամ մայրը «սեփական» երեխային ծեծելու իրավունք չունի, անգամ ամուսինը «սեփական» կնոջը ծեծելու իրավունք չունի, անգամ եղբայրը «սեփական» քրոջը ծեծելու իրավունք չունի... Ե՞րբ պետք է հասկանանք, որ անտարբերությունը ամենավատն է բոլոր պահվածքներից: Իսկ միգուցե հնարավոր լինե՞ր կանխել մոր ու երկու երեխաների սպանությունը, եթե մարդիկ անտարբեր չլինեին:
Բայց չէ, մենք նախընտրում ենք չխառնվել, վատամարդ չլինել, քաղմասում չհայտնվել... ոչինչ, հետո հանգիստ կսգանք... Ներեցեք անկեղծ պոռթկման համար, չդիմացա:
Անտարբեր մի՛ եղեք ոչ մի հավանական բռնության հանդեպ, խնդրում եմ»:

Աղբյուրը`   Հասմիկ Հակոբյան