«Քանի դեռ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ է հնչեցնում Ադրբեջանի նախագահը, լավ արդյունքների հասնել հնարավոր չէ»․ Մարուքյան
![]() 276 Հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ., 23:54 «Չեմ կարծում, որ անսպասելի էին ԱԳՆ-ի և վարչապետի քննադատությունները։ Եթե Ադրբեջանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց անվտանգային հարցերը չպիտի լուծվեն խաղաղության գործընթացի արդյունքում, ապա դա կարող է բերել ցեղասպանության։ Եթե Ադրբեջանը կարծում է, որ խաղաղպահ ուժեր և ՊԲ բանակ չպիտի լինեն ԼՂ-ում, ապա դա կարող է բերել ցեղասպանության»,- Արման Աբովյանի հետ հարցազրույցի ժամանակ՝ խոսելով բանակցային գործընթացի և վերջին զարգացումների մասին, ինչպես նաև պատասխանելով հարցին, թե ինչի՞ հետ է կապված Հայաստանի կոշտ քննադատությունը Ադրբեջանի հայտարարությունների վերաբերյալ, ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։ «Քանի դեռ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ է հնչեցնում Ադրբեջանի նախագահը, Հայաստանի սուվերեն քաղաքների անուններ է տալիս, ասում է՝ մեր դիտարկան տակ են, ասում է՝ գիտենք ինչ կանենք և այլն, մենք մեր քննադատություններով միջաղզգային հանրությանը ուղերձ ենք տալիս, որ այս սպառնացողի հետ հնարավոր չէ հասնել լավ արդյունքնների, եթե դա չի դադարեցվում։ Այս ամենն արվում է, որպեսզի միջազգային հանրության կողմից ճնշում տեղի ունենա Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց Մարուքյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
