«Կեղծ օրակարգ է, թե լիդերի անուն լինի, կհաջողենք․ մեկ օրում Վազգեն Մանուկյանին դարձրին Գետաշեն հանձնող»․ Քրիստինե Վարդանյան
![]() 182 Ուրբաթ, 18 նոյեմբերի, 2022 թ., 11:18 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը 24TV-ի եթերում, խոսելով ընդդիմադիրների ԱԺ վերադառնալու պատճառների մասին, ասել է․ «Փողոցային պայքարը ժամանակավոր դադար է վերցրել, հասել ենք մի կետի, որ առաջ գնալու համար պետք է ուժերը հավաքել: Գլխավոր նպատակին հասնել չի հաջողվել, մենք հիմա շռայլություն չունենք ԱԺ գործիքակազմը չօգտագործել․ սա է գլխավոր պատճառը խորհրդարան վերադառնալու։ Վերադարձը խորհրդարան պայքարի ավարտ չի նշանակում, պայքարի պատրաստի լուծումներ չկան, դրանք պետք է գտնվեն պայքարի ընթացքում»։ Դիտարկմանը՝ «կարծիքներ կան, որ ընդդիմությունը չհաջողեց, քանի որ վարչապետի թեկնածու չներկայացրեց», Վարդանյանը պատասխանել է․ «Առաջնային է ոչ թե լիդերը, այլ իրավիճակից դուրս գալու ելքերը: «Հայրենիքի փրկության» շարժման ժամանակ կար վարչապետի լավագույն տարբերակը՝ Վազգեն Մանուկյանը, մարդ, ով տարիներ առաջ, երբ ամեն ինչ գնում էր պարտության, փոխեց իրավիճակը, բայց նրան մեկ օրում դարձրեցին Գետաշեն հանձնող, չնայած՝ նա այդ ամենի հետ կապ չուներ: Այնպես որ, կեղծ օրակարգ է, թե ընդդիմությունը, որ լիդերի անուն տար, կհաջողեր»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
