Փաշինյանի աշխատակազմի շենքը թանկարժեք վերանորոգում են անում

«Հրապարակ»-ը գրում է․ «Վարչապետի աշխատակազմի վարչական շենքը կրկին նորոգվում է, սակայն նորոգման ընթացքում որոշել են պայմանագրի նախնական գինը բարձրացնել, այսինքն՝ պետբյուջեից ավելի շատ գումար ծախսել վարչապետի աշխատակազմի շենքային պայմանները բարելավելու համար։ Վարչապետի աշխատակազմը ընդհանուր 38 մլն 790 հազար դրամ արժողությամբ պայմանագիր էր կնքել «Սամ- պրոեկտ» ՍՊԸ-ի հետ, որն էլ պիտի իրականացնի Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի, Բագրատ Բադալյանի ու Տարոն Չախոյանի աշխատավայրի վերանորոգման աշխատանքները։
Պայմանագիրը կնքվել է սեպտմեբերի 1-ին, շինարարական աշխատանքները, ըստ պայմանագրի, մեկնարկում են պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից և ավարտվում 100 աշխատանքային օր հետո։
Նոյեմբերի 16-ին, սակայն, լրացուցիչ համաձայնագիր է կնքվել ընկերության հետ, որով գումարն է ավելացվել, և աշխատանքների ավարտի ժամկետը սահմանվել դեկտեմբերի 25-ը։ Ընկերության հետ կնքված պայմանագրի գինը սահմանվել է 51 մլն 347 հազար դրամ՝ նախկին 38 մլն 790 հազարի փոխարեն»։

«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը հազիվ թե բարձրացնի երկրի անվտանգությունը». Ալեքսեյ Շևցով
6018:24
Եվրոխորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել Զելենսկիին զրկել Եվրոպական շքանշանից
6217:18
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՀՀ-ն կկորցնի իր հիմնկան արտահանման և աշխատանքային միգրացիայի շուկաները». Գալուզին
9714:30
«Երևանը Կիևին հարթակ է տրամադրել հակառուսական հայտարարությունների համար». Գալուզին
10514:04
««Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում». ՔԿ
9011:12
«Անգեղակոթում դպրոց կառուցող իրանցի բանվորների աշխատավարձը «Էկո բիլդինգ»-ը չի վճարվել»․ Նաիրի Հոխիկյան
7011:00
Իրանը հարձակվել է ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ի պատասխան կղզիների վրա հարվածների
14309:27
«Ադրբեջանը ՌԴ-ի ու Իրանի համար դառնում է կարևոր՝ որպես լոգիստիկ կապող օղակ»․ Ստեփան Դանիելյան
7209:06