«ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է». Զաս

ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, սակայն որոշ լրամշակման կարիք ունի, Երևանում կայացած ՀԱՊԿ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է միջոցառումների որոշակի համալիր՝ Հայաստանին այս դժվարին իրավիճակում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, որը, բնականաբար, կապված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետ»,– ասել է Զասը։
Նրա խոսքով՝ չնայած փաստաթուղթն ընդհանուր առմամբ կարելի է պատրաստ համարել, սակայն այն լրամշակման կարիք ունի։ Ուստի հանձնարարվել է լրամշակել ու ներկայացնել պետությունների ղեկավարներին ստորագրելու համար։
Զասի խոսքով՝ նույնը վերաբերում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրին՝ այնտեղ նույնպես որոշվել է մի շարք ճշգրտումներ կատարել։ Ըստ նրա՝ այս ամենը նորմալ գործընթաց է, քանի որ չկան միջազգային կազմակերպություններ, որտեղ բոլորը նույն կերպ են մտածում։

«Կա՞ այլ հայրենիք ձեզ համար, քան Հայաստանի Հանրապետությունը». Սրբուհի Գալյան
1013:00
«30 տարվա հակամարտությունից հետո շատ ու շատ բաներ սպասելի են»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
3712:42
«Երբ ասում ենք՝ հայրենիք, հասկանում ենք՝ Հայաստանի Հանրապետություն». Մարիա Կարապետյան
3712:36
«ԿՀՎ տնօրենը ներգրավված է Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում»․ Թրամփ
9012:24
«Ձեր կառավարությունն էնքան ժամանակավոր ա, որ ինչ տեքստի վրա ուզում եք՝ երդվեք». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5212:18
«Փորձել գնահատական տալ 70-ն անց մարդուն, որի սիրտը ստենդավորել են, բարոյական չէ»․ Մեսրոպ Մանուկյան
4412:12
««Հայրենիքը» հանելով տեքստից՝ խնդիր եք տեսնում հայրենիք գաղափարի հետ». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
5712:06
«Որ 2018-ին, 2021-ին այլ տեքստով են երդվել, կատարե՞լ են իրենց երդումը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5011:54