Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն կասկածի տակ չդներ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը. ՌԴ ՊՆ
![]() 284 Ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ., 21:36 Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնական և մարտական առաջադրանքներ կատարելիս օգտագործում է ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՌԴ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Բաքվի քննադատությանը: «Մաղավուզ բնակավայրի անվանման վերաբերյալ Բաքվի քննադատությունը զարմանալի է, քանի որ նախկինում և բազմիցս ՌԴ ՊՆ տեղեկագրերում օգտագործվել են այլ՝ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյունների ուղեկցումն ապահովելու համատեքստում։ Սակայն, դա տեղեկատվական տարածքում պահանջների չհանգեցրեց։ Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմն օգտագործում է նաև այդ տեղանունները», - ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ ՌԴ ՊՆ տեղեկագրերում հրապարակվող հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկատվությունն արձանագրվում է խաղաղապահների դիտակետերում՝ օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկա, որը թույլ է տալիս դիտորդություն իրականացնել օրվա ցանկացած ժամի։ «Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը և նրա հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ տեղում շարունակի տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու աշխատանքը», - նշվում է հայտարարությունում։ Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Մոսկվային Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական տեղանուններ օգտագործել։ Խաղաղապահ զորախմբի նոյեմբերի 24-ի տարածած հաղորդագրությունում նշվում էր այն մասին, որ իր վերահսկողության ներքո գտնվող տարածքում հրադադարի պահպանման ռեժիմի խախտում է արձանագրվել ադրբեջանական կողմից. միջադեպը գրանցվել էր Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի հարևանությամբ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
