«Գործի է դրվելու Մեծ դավաճանության հերթական (թերևս՝ վերջին) արարը». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1. Երեկվանից Արցախում լարվածությունը հասել է պիկին. շփման գծում թշնամին գերակտիվորեն նախապատրաստվում է: Արցախի զորքերը բերված են մարտական բարձր պատրաստության, ռուս խաղարարները՝ ևս:
2. Նույն գերլարվածությունն է ՀՀ-Ադրբեջան զորքերի շփման գծում: Ջերմուկում և այլուր ակտիվորեն ապաստարաններ են ստեղծվում:
3. Խունտայի պարագլուխը հայտարարել է մինչ Ամանոր «խաղաղության» (իմա՝ ցեղասպանության և թուրքական ստրկության տանող) պայմանագիրը ստորագրելու մասին:
4. Բոլոր հիմքերը կան փաստելու, որ գործի է դրվելու Մեծ դավաճանության հերթական (թերևս՝ վերջին) արարը՝ ևս մի խոշոր հարվածով արյունաքամ անել հայ ժողովրդին և պարտադրել «խաղաղության» (իմա՝ ցեղասպանության) պայմանագիրը:
5. Եվ քանի խունտան իշխանության է՝ նախորդ կետն իրագործվելու է, հակառակ դեպքում՝ անիմաստ կդառնան Մեծ դավաճանության նախորդ արարները: Այն իրագործվելու է, քանզի թուրքական ստրկության տանող նշված պայմանագիրը եղել է ու կա խունտայի երազանքը:
Հ.Գ. Դուք է՞լ եք այս պատկերներից արյան հոտ զգում»:

«Ստացվում է՝ 070 կոդով անձնագիր ունեցող մի անձը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ ո՞չ»․ Անուշ Շահրամանյան
7421:30
Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ Մայամիում հանդիպելու պատրաստակամության մասին
10819:37
Հայկ Կոնջորյանի եղբորը Քննչական կոմիտե են կանչել
7519:06
Եմենի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հուսիթների կողմից վերահսկվող տարածքներին
11918:42
«Անմարդկային պայմաններում հայտնաբերված Հակոբ Սարգսյանը հիվանդանոցում մահացել է»․ Լիա Սարգսյան
10217:42
«Տասնյակ աֆրիկացիներ հրավիրում են հայրենակիցներին մշտական բնակություն հաստատել ՀՀ-ում». Սամսոն Գրիգորյան (տեսանյութ)
7517:16
Բաքվում հավատարմագրված դիվանագետներն այցելել են Գանձասար. Հաջիևն այն նույնպես աղվանական է հռչակել
8917:00
«Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա՝ ՔՊ-ն է». Իշխան Սաղաթելյան
7516:48