«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան

«Կան խաղի կանոններ, որոնք չպետք է խախտվեն․ եթե անգամ կուսակցությունից դուրս ես գալիս, կա տեղեկատվություն, որը որոշակի էթիկայի կանոնադրությունից ելնելով՝ չպետք է բարձրաձայնել, բայց եթե կան կոռուպցիոն հարցեր, այդ մասին պետք է բարձրաձայնել։ Հայկ Սարգսյանը հրապարակավ խոսել է իր կուսակցական ընկերների կողմից ենթադրաբար կատարված կոռուպցիոն չարաշահումների մասին։ Թե այդ կծիկն ո՞ւր կտանի, ցույց կտա ժամանակը։ Հայկ Սարգսյանը նաև հայտարարեց, որ բանակի թվաքանակը կրճատվել է․ սա միանշանակ կարևոր է»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Արեգ Սավգուլյանը՝ հավելելով, որ Հայկ Սարգսյանի բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ պետք է իրավաքաղաքական գնահատական տրվի։
«Իրենք գնում են այս ճանապարհով՝ Հայկ Սարգսյանին կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին, կհավաքվեն, Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը ցախ կշպրտեն կրակի մեջ, բոլորը կձևանան, որ իրենք սուրբ են, չեն շեղվել կուսակցական գծից։ Բայց եթե նիկոլիզմի արդարադատության ժամանակ իրենք նույնպես չհայտնվեն այդ զոհասեղանին, ապա հաջորդ իշխանությունների ժամանակ միանշանակ զբաղվելու են Հայկ Սարգսյանի բարձրաձայնած հարցերով»,- հավելեց Սավգուլյանը։

«ՔՊ-ի ջանքերով հայտնվելու ենք թուրքական շահերի ու նրա զինուժի ուղիղ պահանջների տակ». Արտակ Զաքարյան
2503:06
«Հարվածն անպատասխան չի մնա»․ Զելենսկին՝ Կրամատորսկին հասցված հարվածի մասին (տեսանյութ)
268Երեկ, 17:49
«Մարդու իրավունքների թեմաներով գրանտ «գռսողներից» ձեն-ձուն չկա՞»․ Արամ Գևորգյան
115Երեկ, 17:30
«Եթե սա հետ գնաց, այնտեղից գալու են հազարները»․ Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
113Երեկ, 17:18
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
107Երեկ, 17:12
«Եթե չկրակեր, դա չի նշանակում, որ կարելի էր անտեսել սահմանն ապօրինի հատելու փաստը»․ Գառնիկ Դանիելյան
83Երեկ, 16:54
Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի անցկացման հարցը
154Երեկ, 16:48
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Սերդար Բերդիմուհամեդովի հետ
84Երեկ, 16:36