Կեղծ փաստաթղթեր սպանդանոցներից. սահմանվել է 10-ից ավելի քրեական վարույթ

Արդեն տևական ժամանակ հանրապետությունում գործում է գյուղատնտեսական կենդանիների մորթը բացառապես սպանդանոցներում իրականացնելու կարգը, սակայն այդ բնագավառում օրինախախտումները շարունակվում են:
Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը պայքարում է նաև այս տեսակի օրինախախտումների դեմ՝ հիմնականում համագործակցելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ:
Վերջին շրջանում կատարված ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ լիցենզիա ունեցող 15 սպանդանոց 2021-2022 թվականների ընթացքում մսի վաճառքով զբաղվող մի շարք տնտեսվարողների տրամադրել են սպանդային մթերքները սպանդանոցից դուրս բերելու բովանդակությամբ կեղծ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություններ։ Տնտեսավարողներն էլ բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերն օգտագործելով՝ գյուղացիներից ձեռք բերած անասունները տեղում մորթել ու վաճառել են իրենց խանութներում:
Փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ հանցանքների վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաձեռնվել են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ:
Նման միջոցառումները շարունակվում են»:

«Փարիզից Երևան մեկնող օդանավը լեփ-լեցուն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
42Երեկ, 23:12
«Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են». Ոսկան Սարգսյան
60Երեկ, 22:00
«Միայն սեփական պատմությունն ու արժանապատվությունը բարձր պահող ղեկավարը կարող է կերտել ինքնիշխան պետություն». Մհեր Մելքոնյան
68Երեկ, 21:30
««Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
63Երեկ, 21:06
«Ադրբեջանը խոստովանում է՝ հենց ինքն է մեր Եկեղեցու դեմ հետապնդումների պատվիրատուն». Դերենիկ Մալխասյան
73Երեկ, 20:00
«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
76Երեկ, 19:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
86Երեկ, 18:21
««Օրենքով գող» Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, կալանավորվել է
89Երեկ, 18:18