Կարեն Անդրեասյանն ամսական 665 հազար հավելավճար կստանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հաջորդ տարվանից կստանա ամսական 665.600 ՀՀ դրամի չափով հավելավճար, իսկ խորհրդի անդամը՝ 499.200 ՀՀ դրամ:
Օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ 9 անդամի մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61.900.800 ՀՀ դրամ (53.913.600+7.987.200) մեկ տարվա կտրվածքով: Նախագիծը կքննարկվի այսօր կառավարության նիստում:
Նկատենք՝ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է դարձել այս տարվա հոկտեմբերի 7-ին, այսինքն՝ նրան հավելավճար տրամադրելու մասին նախագիծը բերվում է իր նշանակումից դեռ երկու ամիս չանցած, եւ ավելին՝ համարվում անհետաձգելի: Հիմնավորման մեջ նշվում է, թե նախագծի նպատակը նույն իրավունքներ սահմանելն է, ինչ Վճռաբեկ դատարանի դատավորների դեպքում, ինչը օրենքի պահանջ է, սակայն նկատենք, որ Արդարադատության նախարարությունը այդ մասին հիշեց միայն հիմա, երբ ԲԴԽ նախագահն արդեն նախկին նախարար, գործող ԺՊ-ի ընկեր Կարեն Անդրեասյանն է, իսկ նախկին փոխնախարար Երանուհի Թումանյանցն էլ՝ ԲԴԽ անդամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

«ՔՊ-ական իշխանությունը սլանում է դեպի Եվրոպա, իսկ ՔՊ-ական ռեկտոր ունեցող ԵՊՀ-ն՝ подмосковье». Կարեն Հեքիմյան
5501:06
«Նրա զրպարտչական բնույթի հաստատումները վարկաբեկում են ՀԱԵ-ն, վիրավորում հայ քրիստոնյաների արժանապատվությունը»․ Լիլիթ Գալստյան
6300:18
«Իջևանի դենդրոպարկից խլված 5,7 հեկտար տարածքը ե՞րբ եք վերադարձնելու»․ Ոսկան Սարգսյան
6500:06
«Անկախ Հայաստանի իշխանությունների հալածանքներից՝ շարունակելու ենք աշխատանքները»․ ՀՅԴ Հայ դատ
69Երեկ, 22:48
«Իսկական արդարադատությունը ենթադրում է այս «կարված» գործի ամբողջական կարճում»․ «Ուժեղ Հայաստան»
71Երեկ, 22:12
«Հիմա էլ Նորավանքն են ոչ հայկական համարել․ ՀՀ-ից պետական բարձր մակարդակով հակադարձում չկա»․ Հարություն Մնացականյան
72Երեկ, 21:48
2 նոր անշարժ գույք, դրամական միջոցների ավելացում. ի՞նչ գործարքներ է Սուրեն Պապիկյանն իրականացրել «Ջերմուկ Գրուպ»-ի հետ
78Երեկ, 20:42
«Եկեք սպասենք Փաշինյանի պարզաբանմանը». Զախարովա
151Երեկ, 20:31