«Շատ զուգահեռներ կարող ենք անցկացնել ներկայիս իրադրության և 90-ականների զարգացումների միջև»․ Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա «էկոլոգիական» սադրանքն ինձ հիշեցրեց, թե ինչպես էին ադրբեջանցիները տարբեր «էկոլոգիական» առիթներ օգտագործում 1988-1990 թթ. Ադրբեջանական ԽՍՀ–ում հայերի դեմ ջարդեր կազմակերպելու համար: Այսպես, 1988 թ. նոյեմբերին՝ Սումգայիթի ջարդերից մի քանի ամիս անց, Բաքվում կրքերը կրկին թեժանում են: Նոյեմբերի 17-ին Բաքվի Լենինի անվան հրապարակում կրկին հանրահավաք է սկսվում: Այս անգամ հակահայկական նոր հուզումների առիթ դարձավ Թոփխանայի շուրջ ստեղծված իրադրությունը: Ադրբեջանի Կոմկուսի տպագիր օրգանը՝ “Коммунист” թերթը, հրապարակում է ԼՂԻՄ-ի Շուշի քաղաքի բնակիչների կողմից ստորագրված «Թոփխանայի ճիչը» վերտառությամբ նամակը, որտեղ նրանք իրենց բողոքն են հայտնում Շուշիի մոտակայքում Երևանի Քանաքեռի ալյումինի գործարանի բնակիչների համար հանգստյան տուն կառուցելու մտադրության առթիվ (“Вопль Топханы”): Այդ հոդվածում ադրբեջանցիները իրենց դժգոհությունն էին հայտնում, թե իբրև հայ աշխատավորների համար հանգստյան գոտու կառուցման նպատակով օգտագործվում են ադրբեջանական ռեսուրսներ, արվում են ծառահատումներ: Այդ շրջանում շատ տարօրինակ էր ու սադրիչ թե՛ ԼՂԻՄ տարածքում հայ աշխատավորների համար հանգստյան գոտու կառուցման վերաբերյալ որոշումը և թե՛ դրան հաջորդող հակահայկականության նոր ալիքը, որի հետևանքով թիրախում հայտնվեց Գանձակի հայությունը: Փաստացի, «էկոլոգիական խնդիրը» օգտագործվեց հայերի դեմ հերթական անգամ ջարդեր կազմակերպելու համար:
Շատ զուգահեռներ կարող ենք անցկացնել ներկայիս իրադրության և 90-ականների զարգացումների միջև»:

«Միայն մի բան են մտածում, թե ոնց քաղաքացիներից գանձվող հարկերն ու տուրքերը բարձրացնեն»․ Ոսկան Սարգսյան
116:24
«Փարիզում արտիշոկ ենք փորձում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3016:12
Մեծ Բրիտանիայում երկու օրում ավելի քան 1900 չվերթ է չեղարկվել
6916:01
«Հասանք Փարիզ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4815:42
«Ամեն օր մի նոր ստորություն ու սրիկայություն են մտածում, որ մարդկանց ճնշեն»․ Գագիկ Եղիազարյան
6215:12
«Փոփոխություններ՝ համատիրություններում»․ Արմեն Գալջյան (տեսանյութ)
7014:54
«Փոշեկուլի ներկայացուցիչն ականատես չի եղել իրական աղբին, որը շարքից կհանի աղբոմոբիլը»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
8313:24
«Հ1-ի հայլուրյան Հայաստանը ծաղկող երկիր է, բայց երբ այն ավարտվում է, առճակատվում ես այլ իրականության»․ Վրույր Այվազյան (տեսանյութ)
8012:48