Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ծովինար Վարդանյանի լուսահոգի հայրը նախկինում պետական պաշտոններ է զբաղեցրել․ դա խմբակցությունում կոնֆլիկտ չի առաջացնո՞ւմ»․ Էդգար Ղազարյան

«Ծովինար Վարդանյանի լուսահոգի հայրը նախկինում պետական պաշտոններ է զբաղեցրել․ դա խմբակցությունում կոնֆլիկտ չի առաջացնո՞ւմ»․ Էդգար Ղազարյան
42
Այսօր, 11:54

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ական Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցը։ «Ձեր խմբակցության պատգամավորները հաճախ են ԱԺ-ում տարբեր պատգամավորների կամ նրանց ծնողների մասին խոսելուց հիշատակում նրանց՝ մինչև 2018թ․ զբաղեցրած պաշտոնները՝ դա ներկայացնելով որպես բացասական դրսևորում։ Տիկին Վարդանյանի լուսահոգի հայրը (Գևորգ Վարդանյան-խմբ․) 1993թ․ զբաղեցրել է ՀՀ պետնախարարի պաշտոնը, 1995-98թթ․ պաշտպանության նախարարի տեղակալի, 1998-2000թթ. բնապահպանության նախարարի։ Այդ հանգամանքը ձեր խմբակցության ընդհանուր արժեհամակարհգային տեսանկյունից կոնֆլիկտ չի առաջացնո՞ւմ՝ թեկնածուի առաջադրման իմաստով»,- հարցրեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

«Ըստ երևույթին ընդդիմադիրները չեն հասկացել, որ ոչ թե պաշտոնն է խնդիր, այլ պաշտոնը սեփական շահի համար օգտագործելու, կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու փաստը»,- արձագանքեց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը։

«Ծովինար Վարդանյանի լուսահոգի հայրը նախկինում պետական պաշտոններ է զբաղեցրել․ դա խմբակցությունում կոնֆլիկտ չի առաջացնո՞ւմ»․ Էդգար Ղազարյան