«Դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ». Մարիա Պետրոսյան

«Հայաստան» դաշինքի անդամ Մարիա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր պաշտոնական դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ: Որոշումս, կարծում եմ, միանգամայն պարզ ու հասկանալի է՝ հաշվի առնելով Ազգային ժողովից հեռանալու «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշումը:
Մեր երկիրը դժվարագույն օրեր է ապրում: Ցավոք, խորհրդարանում քննարկվող, արհեստականորեն հանրային դիսկուրս ներմուծվող օրակարգերը որևէ աղերս չունեն մեր երկու հայկական պետությունների և մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերների հետ:
Մեր առաջնային խնդիրը պետք է լինի ժողովրդի հետ աշխատելը, ժողովրդին համախմբելն ու այս պատուհաս իշխանությունից ազատվելը, մեր ազգային ու պետական շահերը պաշտպանելը:
Շարունակելու եմ գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության օրակարգի ներքո»:

«Սյունիքը լցված է իրանական անձնագրերով ադրբեջանցիներով»․ Նաիրի Հոխիկյան
2613:18
«Օրենքի առաջ պատասխան են տալու զեկույցի կազմմանը մասնակցած բոլոր անձինք»․ «ՀայաՔվե»
4412:48
«Արման Եղոյաններն այսօր կան, վաղը կարող է՝ չլինեն. ՀՅԴ-ն լինելու է». Գասպար Կարապետյան (տեսանյութ)
5112:42
«Սա Թուրքիայի պահանջն է»․ Նարեկ Մալյան
5512:30
Սիրանուշ Սահակյանի արձագանքը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությանը
11012:25
«Նիկոլ Փաշինյանը գնում է սահմանադրական կարգի տապալման»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
5012:06
«Ընդդիմադիր դաշտում պետք է գլխավոր հարցերում միասնական լինել»․ Արեգնազ Մանուկյան
5811:30
«Ավարտո՞ւմ ենք այսքան շուտ. սա խցից ավելի լավ է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9111:06