Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Միևնույն է թուրքը վիրավորվում է, երբ իրեն Նիկոլ են անվանում». Րաֆֆի Ասլանյան

«Միևնույն է թուրքը վիրավորվում է, երբ իրեն Նիկոլ են անվանում». Րաֆֆի Ասլանյան
282
Չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2022 թ., 02:06

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում, միևնույն է թուրքը (նույն ինքը՝ ադրբեջանցին) վիրավորվում է, երբ իրեն Նիկոլ են անվանում։ Իսկապես, սա ասում եմ առանց հումորի և սարկազմի։ Ընդամենը ուսումնասիրեք թշնամու համացանցային տիրույթը. «Նիկոլ», «Փաշինյան» եզրույթները դարձրել են թուլության, վախկոտության, ծաղրի, անպիտանության խորհրդանիշ, վիրավորական բնույթի երգեր են ձոնում, շների ու կատուների են անվանակոչում ….և ամենացավալին՝ վերածել են հայի հավաքական կերպարի։ Եվ այսպիսի խառնվածքով, մտածողությամբ ու վարվելակերպով մարդը շարունակում է մնալ որպես ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատար՝ իր բոլոր հետևանքներով։ Լավ, այսպես մինչև ո՞ւր հարգելի հայրենակիցներ, մի՞թե մեր ազգային արժանապատվությունը սա է, մարդու սիրտ է պայթում…., մնում է ասել՝ երանի այն հայերին կամ հայ կոչվածներին, ովքեր շարունակում են ապրել մինչ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կյանքով»։

Աղբյուրը`   Րաֆֆի Ասլանյան