«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան

ՔԿ նախագահի մամուլի նախկին քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռիսկերի առումով Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով, ընդ որում՝ ոչ միայն այն պատճառով, որ Խորհրդի թիրախում հայտնված ՀԱՄԱՍ-ը Թեհրանի համար առանձնակի նշանակություն ունի։ Խաղաղության խորհրդի ձևավորմանը զուգահեռ՝ ԱՄՆ-ն տոտալ հիբրիդային պատերազմ է սկսել Իրանի դեմ՝ ստեղծելով միջուկային և հրթիռային ծրագրերի հետ կապված իր, ըստ էության, կապիտուլացիոն պահանջները չկատարելու դեպքում նրա դեմ աննախադեպ ծավալի ռազմական գործողություն սկսելու իրական տպավորություն։ Խորհրդի մանդատը Գազայից դուրս հանելու՝ Վաշինգթոնի ձգտումների ֆոնին՝ այդ կառույցը կարող է ծառայեցվել Իրանի դեմ ռազմական կամպանիայի լեգիտիմացմանը։
Այդ դեպքում Երևանը ստիպված է լինելու կիրառել Իրանի համար համոզիչ «վերապահման մեխանիզմներ»։ Օբյեկտիվորեն, Թեհրանը կարող է ըմբռնումով մոտենալ Հայաստանին միայն այն դեպքում, եթե Երևանը հստակեցնի իր դերը՝ որպես Գազայում զուտ հումանիտար գործընկեր և ապահովի թափանցիկություն իր ներգրավվածությանսահմանների հարցում։
Վարչապետ Փաշինյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարությունը, որ Հայաստանը երբեք չի դառնա հակաիրանական որևէ գործընթացի մաս, թույլ է տալիս կարծելու, որ Երևանի գործողությունները հաշվարկված են, և «կարմիր գծերը»՝ հստակեցված։
Այս իմաստով՝ Հայաստանի մասնակցությունը Խաղաղության խորհրդին պետք է դիտարկել՝ որպես զգուշավոր, ինչ-որ իմաստով նաև անայլընտրանք ներկայության քաղաքականություն։ Բայց դա դիվանագիտական բարձրագույն պիլոտաժ պահանջող խաղ է»։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
72Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
85Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
85Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
148Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
103Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
109Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
93Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
125Երեկ, 18:36