103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
![]() 258 Կիրակի, 22 փետրվարի, 2026 թ., 23:18 103 տարեկանում մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, «չորս մայրցամաքների հետախույզ», ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը: «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում Հայաստանի վետերանների ասոցիացիայի նախագահ Սիմոն Եսայանը հայտնել է, որ անվանի վետերանը մահացել է երեկ։ Հոգեհանգիստը կկայանա վաղը։ Պետրոս Պետրոսյանը ծնվել է 1923թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանում: 1941 թվականին դպրոցն ավարտելուց հետո կամավոր միացել է Կարմիր բանակին, իսկ 1942 թվականից քաջաբար մարտնչել է պատերազմում։ Լինելով հրետանային դիվիզիոնի մարտկոցի հրամանատար՝ Պետրոսյանն իր անգնահատելի ներդրումն է ունեցել Ուկրաինայի, Մոլդովայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Չեխոսլովակիայի ազատագրման գործում։ |

«Առաջիկայում կշարունակենք ու ավարտին կհասցնենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5412:24
«Դադարեցնում եմ համագործակցությունս Հանրայինի հետ»․ Լուսինե Թովմասյան
4211:42
«Իմ հորդորն է՝ ունեցեք շատ երեխաներ»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
10011:36
«Հինգ կիլոմետրի համար էս գի՞նը»․ Սուրեն Առուստամյան
27210:42
«Իշխող ռեժիմի կրավորական բնույթի մեկնաբանություններն արտաքին աշխարհին փոխանցում են երկու վտանգավոր ուղերձ»․ Տիգրան Աբրահամյան
9710:00
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
16007:48
«Փաշինյանն ասում է՝ պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ իրեն ձայն տվողներդ». Հարութ Ուլոյան
27802:12
«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
17100:30
