Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Եթե ՀՀ իշխանություններն ու ընդդիմությունը չեն ցանկանում աջակցել Արցախին, ապա պարտավոր են չվնասել»․ Արտակ Բեգլարյան

«Եթե ՀՀ իշխանություններն ու ընդդիմությունը չեն ցանկանում աջակցել Արցախին, ապա պարտավոր են չվնասել»․ Արտակ Բեգլարյան
317
Չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2022 թ., 16:06

«Այս նստացույցը և անհնազանդության բողոքի ակցիաները իմ լիազորությունների հետ որևէ կապ չունեն։ Ես արձակուրդի դիմում եմ գրել և արձակուրդում եմ գտնվում։ Ըստ կարիքի՝ պատրաստ եմ նաև աշխատանքից դուրս գալ, որովհետև սա ինձ համար սկզբունքային, ազգային, պետական և անձնական խնդիր է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նստացույց իրականացնող Արցախի պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Նա նշեց, որ հիմա միայն այսպես կարող է պայքարել իր ժողովրդի համար։

«ՀՀ իշխանություններից և ընդդիմությունից անկալում եմ գործուն քայլեր։ Եթե նրանցից որևէ մեկը չի կարող կամ ի վիճակի չէ, կամ չի ցանկանում աջակցել Արցախին, ապա պարտավոր է չվնասել»,-ասաց Բեգլարյանը։

Հիշեցնենք, Արտակ Բեգլարյանն այսօր անժամկետ նստացույց էր հայտարարել Երևանում։