Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Արցախի մասին ծանր զրույց է ունեցել. «Ժողովուրդ»
![]() 344 Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռևս 20 օր առաջ ահազանգել էինք, որ «Արցախն անկլավ դառնալու» վտանգի առաջ կարող է կանգնել: Այսօր, ցավոք, մեր տեղեկություններն իրականություն են դարձել, ու Արցախի մեր՝ ավելի քան 120 հազար քաղաքացիներն արդեն չորրորդ օրն անընդմեջ ոչ միայն շրջափակման մեջ են գտնվում, այլև հումանիտար աղետի առաջ են կանգնած: Ադրբեջանը խոչընդոտում է նաև գազամատակարարումը, ու Արցախն արդեն 3-րդ օրն է՝ նաև գազ չունի: Բացի այդ, մոտ 20 օր առաջ արդեն Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Արցախի գլխին կախված վտանգի մասին ծանր զրույց էր ունեցել, նրանց մոտ սրտնեղել, թե այս իրավիճակում Հայաստանը մենակ է մնացել, ու եթե հանկարծ Ադրբեջանը որոշի սադրանքի դիմել, հայտնի չէ, թե ինչ է լինելու: ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին խնդրեցինք մեկնաբանել, թե մոտ 20 օր առաջ ինչ են զրուցել վարչապետ Փաշինյանի հետ: «Հիմա դժվար մտաբերեմ այդ մանրամասները, բայց Ադրբեջանի այս պահվածքը սպասելի էր. մենք պետք է նման իրադարձությունների նախապատրաստված լինենք»,- նշեց նա: «Մեր հարցը հենց այդ մասին է, որ իմանալով գլխներիս գալիքը՝ իշխանությունը կանխող ի՞նչ քայլեր է արել»,- ավելի հստակ ձևակերպումով դիմեցինք իշխանական պատգամավորին, ինչին ի պատասխան՝ արձագանքեց. «Դուք ուշադիր հետեւե՞լ եք Հայաստանի պաշտոնատար այրերի ուղեւորություններին աշխարհի տարբեր մայրաքաղաքներ ու քաղաքներ: Բա էդ բոլորն ինչի՞ համար են արվում: Նրանք հո զբոսաշրջիկ չե՞ն: Կամ պաշտպանության նախարարի, Անվտանգության խորհրդի նախագահի՝ տարբեր երկրներ այցերը…»: Թերեւս իրադարձություններն ու գործընթացներն են խոսում եւ վկայում, թե իրականում «աշխարհի մայրաքաղաքներում» հայ պաշտոնյաներն ինչ են արել, ինչով են զբաղվել. Հայաստանին պատուհասած վտանգնե՞րն են ներկայացրել, թե՞ զբոսաշրջիկի կարգավիճակով ամենատարբեր «տուրերի» են մասնակցել: Փաստն այն է, որ արդեն 4-րդն օրն է՝ Արցախի մեր հայրենակիցների գլխին ցեղասպանվելու սուր է կախված, բայց «աշխարհի մի քանի մայրաքաղաքները», բացի «կոչ անելուց», ուրիշ որևէ կերպով հավանական ոճրագործությունը չեն էլ փորձում կանխել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
