«Իրավիճակը բարդ է, թիկունքը՝ թույլ. լուծումներ կան». Վահե Հովհաննիսյան
![]() 272 Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 23:42 Իրավիճակը բարդ է, թիկունքը՝ թույլ, լուծումներ կան Իշխանությունը Հիմա այն վիճակն է, երբ պետք է պարզ խոսենք բաժանարար գծերից. կա իշխանություն, ու կանք մենք։ Մենք Մնացածը մենք ենք՝ բավական շատ ու 100 տոկոսով իշխանությունից տարբերվող։ Մենք-ի մեջ նույնիսկ դեռևս «անտարբերներն ու կոնֆորմիստներն» են, և մեր խնդիրներից է նրանց արթնացնելը։ Առաջարկում եմ. ■ Ստեղծել Արցախի աջակցության օպերատիվ շտաբ, որը կաշխատի արդեն իսկ գործող Արցախի օպերատիվ շտաբի հետ։ Օպերատիվ շտաբը պետք է աշխատի միջազգային կառույցների, դեսպանատների, միջազգային հանրության հետ, հայկական և հայամետ գործիչների, շրջանակների հետ։ «Էկոակտիվիստների դեմքով» ցեղասպանության կանխարգելմանը, պետք է պատասխանել գրագետ, օրինակ՝ հենց հանրային-մարդասիրական հումանիտար աջակցության արշավով՝ Հայաստանից և ողջ աշխարհից։ Մենք պետք է շատ լավ պատկերացնենք իրականությունը. մեր դեմ գիշատչի հոգեբանությամբ Ալիև-Էրդողանի իշխանությունն է, իսկ թիկունքում՝ ՔՊ-ական իշխանությունը։ Ուրեմն պետք է ուժեղացնենք հանրային գործոնը։ Պետականության թուլացման պայմաններում ուղղակի ուրիշ այլընտրանք չկա. ինքնակազմակերպում։ Եվ մի խնդրանք. եթե գաղափարն ընդունվի հանրային շրջանակների կողմից, հանկարծ չմտնենք քաղաքական խանդի ու մերկանտիլ հարցերի դաշտ՝ ով քանի քվոտա ունենա, բա տարածքի փողը ով կտա, աթոռ-սեղանինը՝ ով, և այլն։ Էդ փուլերը անցել ենք։ Հիմա իսկապես պատմական ողբերգություն է կատարվում, ու ամենապահանջարկված հատկանիշը սեփական անձի ու շահի մասին չմտածելն է: Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ Աղբյուրը` Այլընտրանքային նախագծեր խումբ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
