««Զանգեզուրի միջանցքի» գործարկումը Ռուսաստանի համար միակ հնարավորությունն է». Արա Պապյան
![]() 278 Ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2022 թ., 01:06 ԱԺԲ անդամ, դիվանագետ Արա Պապյանի գրառումը. «Հասկանալու համար՝ ի՞նչ է կատարվում Արցախի շուրջ, պետք է ավելի լայն ընդգրկումով նայել երևույթներին։ Ս․ թ․ դեկտեմբերի 5-ին ուժի մեջ մտավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը։ Այն ոչ միայն ռուսական նավթի առավելագույն շեմը սահմանեց մեկ տակառի դիմաց 60$, այլև, որ ավելի կարևոր է, արգելք դրեց այդ նավթի ծովային ճանապարհով արտահանման վրա։ Հաշվի առնելով, որ 2023թ․ մարտի 5-ից նման արգելք դրվելու է նաև նավթամթերքների վրա, իսկ սրանց համախառն արտահանումն ու ածանցյալները միասին կազմում են ՌԴ բյուջեի կեսից ավելին, նշանակում է ռուսական տնտեսությանը և բանակին առաջիկա 7-8 ամիս հետո սպասվում է կատարյալ փլուզում։ Այս իրավիճակում Ռուսաստանի համար ցամաքային արտահանումները ձեռք են բերում կենսական նշանակություն և «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը Ռուսաստանի համար, ըստ էության, դրա միակ հնարավորությունն է, քանի որ դեպի Չինաստան արտահանումը հասել է իր առավելագույնին։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։ Թուրքերի հետ համաձայնեցված ու նրանց ձեռքով փակում ես Լաչինի միջանցքն ու բացելու դիմաց Հայաստանից կորզում ինչ-որ անցուղի Սյունիքով, որը միջանցք չես անվանում։ Շահում է Ռուսաստանը, շահում են ՀՀ իշխանությունները, շահում են ազեր-թուրքերը։ Միակ կորցնողն Արևմուտք է։ Ահա թե ինչու Արևմուտքը պահանջում է Լաչինի միջանցքի բացում ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ։ Դե այս աղմուկի մեջ էլ ոմանք մի քանի մանր հարցեր են լուծում։ Օրինակ՝ ազեր-թուրքերն Արցախին պարտադրում են գազը գնել իրենցից»։ Աղբյուրը` Արա Պապյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
