«Պատճառներն ավելի պարզ են». Սուրեն Սուրենյանց
![]() 319 Շաբաթ, 17 դեկտեմբերի, 2022 թ., 02:18 Եվրոխորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Վրաստանի ամենահարուստ գործարար, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այս թեմայով գրառում է կատարել. «Բա թե՝ Բիձինայի դեմ պատժամիջոցներ կիրառեք: Էն, որ բոլոր կայսրությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, պրագմատիկ ու ցինիկ են՝ դա փաստ է: Բայց մեր «արևմտամետներն» ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար միշտ բացառություն են անում՝ նրանց համարելով «հումանիզմի» օազիս: Չկա նման բան, շահեր ու միայն շահեր: Հիմա, որ Բրյուսելում Բիձինային են «հիշել», ամենևին էլ նրանից չէ, որ եվրոչինովնիկները քունները կորցրել են վրացական ժողովրդավարության նահանջի համար: Պատճառներն ավելի պարզ են: Վրաստանը չի միանում հակառուսական պատժամիջոցներին, Միշան էլ բանտից Արևմուտքին պարբերաբար շանտաժ է անում, որ իրեն «գցեցին»՝ խոստացված հեղափոխության փոխարեն բանտի հիվանդ «կլիենտ» դարձնելով: Էսքան բան: Շուտով Բրյուսելում Նիկոլին էլ «կհիշեն», եթե, իհարկե, մեր «քայլող հեղափոխականը» մի թեթև քարտեզ հասկանա ու գիտակցի, որ մեր խնդիրները լուծվելու են ռուսական, թուրքական, իրանական շահերի խաչմերուկում, եթե անգամ Մակրոնն այնքան հաճելի բաներ է շշնջում «որդեգրության» կոմպլեքս ունեցող Փաշինյանի ականջին»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
