Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ալիևյան Ադրբեջանը՝ Ռուսաստանի կույրաղիք». Լևոն Շիրինյան

«Ալիևյան Ադրբեջանը՝ Ռուսաստանի կույրաղիք». Լևոն Շիրինյան
244
Երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2022 թ., 02:12

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպե՞ս բացել Լաչինի/Բերձորի միջանցքը
Ժամանակակից քաղաքականության համար կարևորագույն հնարավորություն է փափուկ ուժը (soft power): Դա այն ուժն է, որը պետություններն ու ժողովուրդները ստեղծում են տասնամյակներով:
Պուտլեռ-ալիևյան ռեժիմը վերջին տասնամյակներին իրենց հետադիմականության և հակաքաղաքակրթականության գիշատիչ բնազդներով ստեղծեցին մեր օրերի դարչնագույն ժանտախտի պետականություններ, որոնք առիթը բաց չեն թողնում պատերազմելու, որտեղ հնարավոր է, և ապակայունություն առաջացնելու առումով: Այդ իմաստով, իհարկե, ալիևյան Ադրբեջանը հանդես է գալիս որպես Ռուսաստանի օրգանական շարունակություն և կույրաղիք: Երկուսն էլ ժողովուրդների՝ ուկրաինացի և արցախահայության, դեմ վարում եմ ամենադաժան պատերազմներից մեկը՝ շրջափակումները և սառցակալումը: Օրինակները պերճախոս են:
Ուկրաինայում ռուսական փորձը հաջողությամբ կիրառեց, բնական է Ռուսաստանի թույլտվությամբ և հրահրումով, ալիևյան ռեժիմը Լաչինի/Բերձորի միջանցքում:
Արցախյան կողմի իշխանությունների՝ ինտրիգայի հակվածությունը և քաղաքագիտական գիտելիքների նվազագույն մակարդակն են պատճառը, որ քաղաքակիրթ մարդկությունը դեռևս հստակ պատկերացում չունի, թե ինչ է կատարվում Լաչինի/Բերձորի միջանցքում և շրջափակված Արցախում: Մինչդեռ, եթե Արցախի իշխանության որոշ ներկայացուցիչներ Մակրոններին «քցելու» հակվածության փոխարեն ստեղծեին Արցախի պաշտպանության Հայկական տեղեկատվական Բյուրո (ՀՏԲ), ապա վարպետ աշխատանքի պարագայով վաղուց աշխարհին էին փոխանցել իրական Ալիևի սուլթանական ռեժիմի իրական պատկերը: Իսկ դրա համար հայկական կողմի ռեսուրսներն անսահմանափակ են, օրինակ՝
1. Հայկական տեղեկատվական բյուրօյի բաղադրիչ պիտի կազմեն աշխարհի հայկական լոբբիստական բոլոր կառույցները ԱՄՆ-ում, Եվրոպայի մայրաքաղաքներում, Ավստրալիայում և այլուր,
2. հայ ազդեցիկ անհատների կապերը տարբեր երկրների էլիտաների հետ,
3. հայ հավաքական եկեղեցու ընդհանուր կառույցը. առաջին հերթին Հայաստանյաց Առաքելական եկեղեցին իր համաշխարհային ստորաբաժանումներով, երկրորդը՝ Անթիլիասի Կիլիկիո կաթողիկոսությունն իր կառույցներով, երրորդը՝ վաղուց «հայ ազգային եկեղեցու վերածված» կաթոլիկության և բողոքականության՝ որպես ազգային եկեղեցիների ստորաբաժանումները և այսպես շարունակ:
Պարզ չէ՞, որ տվյալ բյուրոն, ունենալով իր ձեռքի տակ հզոր քարոզչամիջոցներ՝ թերթեր, կայքէջեր, հեռուստատեսություն, ռադիո և ուրիշ միջոցներ, տարբեր երկրներում տեղական լեզուներով, ակնթարթորեն ցույց կտա պուտլեռյան դարչնագույն ժանտախտի ալիևյան տարբերակի այլանդակ ֆիզանոմիան և էությունը:
Ի՜ գործ պարոնայք, եթե ուզում եք բացել Լաչինի/Բերձորի միջանցքը, և արցախահայությունն էլ ապրի իր Բնօրրանում անվտանգ ու ապահով»:

Աղբյուրը`   Լևոն Շիրինյան