«Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է». Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն ավելի քան 9 օր է՝ Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Շուրջ 120000 արցախցիներ կրում են հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքները: Արցախի Հանրապետության բուժհաստատություններում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին շրջափակման հետևանքով չեն կարողանում տեղափոխել հայաստանյան բուժհաստատություններ և տրամադրել պատշաճ բուժօգնություն: Ցավոք, ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է...
Ահազանգում եմ միջազգային գործընկերներիս՝ միջազգային հանրության կողմից անպատժելիության հետևանքով առաջիկայում արդեն ականատես ենք լինելու զանգվածային անդառնալի հետևանքների։ Բոլոր մատակարարումները, ելումուտն Արցախ պարզապես արգելափակված են։
Միջազգային հումանիտար իրավունքի այսպիսի աղաղակող խախտման հեղինակ Ադրբեջանը պետք է պատժվի։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները, միջազգային համապատասխան իրավաքաղաքական գործիքակազմի կիրառումը հրամայական են, որպեսզի հասնել ագրեսորից Արցախի 120000 բնակչության փրկության։
Այս իրավիճակում հատուկ խնդրանքով դիմել եմ Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Տ․ Ն․ Մոսկալկովային և ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների գծով խորհրդի նախագահ Վ․ Ա․ Ֆադեևին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ։ Ներկայացրել եմ առաջնային անհրաժեշտության կարիքների ցանկը:
Քաղաքակիրթ աշխարհը պարզապես իրավունք չունի անտարբեր գտնվել 120000 վտանգված կյանքի հանդեպ...
Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է...»:

Հայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել
4220:12
«Հայ Եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողներն անիծվելու են». Զախարովա (տեսանյութ)
8720:06
«ՌԴ վերնախավում իրարամերժ գործընթացներ են․ Զախարովան ընդդիմանում է Պուտին»․ Կարեն Հեքիմյան
5219:54
«Առաջիկա շաբաթները կամ ամիսները վճռորոշ կլինեն Եվրոպայում խաղաղության համար»․ Մերց (տեսանյութ)
14519:25
«ՀՀ-ում ռուսական զորակազմի ներկայությունը կարգավորվում է երկկողմ պայմանագրերով, մենք մտադիր ենք պահպանել դրանք»․ Զախարովա (տեսանյութ)
10219:01
«Ուժեղ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի որևէ տիղմից արձան չի լինելու». Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
6218:48
«Մարդկանց քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատել եք»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
6318:42
«Բա ո՞նց եղավ, որ «Դաշնակցություն»-ը դարձավ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կամակատարը»․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
6218:30