Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցքում լենտեր կտրում». ավագանու անդամ

«Ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցքում լենտեր կտրում». ավագանու անդամ
248
Երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2022 թ., 12:42

«Երկար ժամանակ է՝ կորցրել եմ իմ քունը, կորցրել եմ, որովհետև ձեր շատերի ծռած երկրում, վաղուց ուզում եմ հասկանալ՝ դեռ ի՞նչ պետք է լինի, որ սթափվենք»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ժանանակ հայտարարեց անկախ անդամ Էռնեստ Ավանեսովը: Նա նշեց, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ. «Ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցք ու էնտեղ սելֆիներ անում, լենտեր կտրում, կամ հայտարարում, որ քաղաքապետի թեկնածու ունենք ապագա: Հա, հասկանում եմ, էնտեղ վտանգավոր ա մի քիչ, կլարեն ձեզ երևի.... Եթե կարծում եք՝ Երևանում կախված տոնական թանկարժեք լույսերը կխամրեցնեն մարդկանց հիշողությունները և էս ցավերից կշեղեն, էդպես չի»: Նա կոչ արեց ՀՀ և ԱՀ իշխանություններին՝ ամեն ինչ անել օր առաջ ճանապարհը բացելու համար:

Երևանի ավագանու արտահերթ նիստը