«Նախարարությունից պահանջում եմ մեկնաբանել այս անթույլատրելի վարքագիծը». Աննա Կոստանյան
![]() 296 Երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ., 17:30 ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Պետականամետ իշխանության, պետական մտածելակերպ ունեցող կառավարության գոյության պայմաններում գերատեսչական մարմնի պաշտոնական էջերից մեկում նմանօրինակ հակապետական հրապարակում երբեք թույլ չէր տրվի։ Կից նկարում ներկայացված է Financial Times-ի fDi Intelligence (A service from The Financial Times Ltd) ծառայության կողմից «Հայաստանի վերածումը տարածաշրջանային Սիլիկոնային հովտի» վերնագրով (Armenia’s reprisal as a regional Silicon Valley) հոդվածը, որտեղ ՀՀ տարածքային ամբողջականությունը ոտնահարող քարտեզ է հրապարակված, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն նախարար Վահան Քերոբյանի կողմից այս պարբերականին տված հարցազրույցի մասին հպարտորեն նշել են նախարարության ֆեյսբուքյան էջում՝ առանց մի րոպե անգամ ուշադրություն դարձնելու, թե ինչ քարտեզ են հրապարակում, որը ևս հակապետական քայլ կարելի է որակել, եթե նույնիսկ այն անզգուշորեն կամ անփութորեն է թույլ տրվել, չնայած, որ հեչ այդ կարծիքին չեմ։ Էս անողնաշար, թուլակամ ու տկար պահվածքին վերջ տալ է պետք։ Նախարարությունից պահանջում եմ մեկնաբանել այս անթույլատրելի վարքագիծը։ Ոնց ուզում քարտեզ են վերաձևում դրսում, կառավարությունում աթոռ զբաղեցնողներն էլ հեշտ, հանգիստ համակերպվում են, ոնց որ էսպես էլ պիտի լիներ»։ ![]() ![]() Աղբյուրը` Աննա Կոստանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54


