«Եթե ռուս խաղաղապահները չգային, ադրբեջանցիները գրավելու էին Արցախի մնացած մասը». Էդուարդ Շարմազանով
![]() 355 Չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ., 17:48 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, իսկ ռուս խաղաղապահները՝ Արցախում։ Մի բան հստակեցնենք. ռուս խաղաղապահներն Արցախ հրավերով կամ որևէ մեկի թույլատրելով չեն եկել։ Եթե այդ պահին ռուս խաղաղապահները չգային, ադրբեջանցիները գրավելու էին Արցախի մնացած մասն ու Հայաստանի հարավային մասը։ Կասկածո՞ւմ եք։ Մի՛ կասկածեք, փաստերով կապացուցեմ։ Նույն Նիկոլն ուներ այդ մտահոգությունը։ Ու կրկնակի զավեշտ է, որ Նիկոլն ու իր թիմն են խոսում ՌԴ-ի դեմ։ Այսօր միակ պետությունը ոչ թե Հայաստանն է, այլ ՌԴ-ն է՝ դեմ լինելով Արցախի փոխանցմանն Ադրբեջանին։ Հերիք է բամբասեք ու բողոքեք ՌԴ-ից։ ՌԴ-ն ավելի շատ է պաշտպանել Արցախի ու հայության շահը, քան ՀՀ «իշխանությունները»։ Հետևաբար խելոք լռվեք ձեր տեղերում ու թուրքական օրակարգ հերիք է առաջ քաշեք։ Ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, ռուս խաղաղապահներն էլ՝ Արցախում։ Անժամկետ։ Դա է պահանջում Հայաստանի ու Արցախի շահը»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
