Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հայաստանի վերածնունդն սկսվելու է Արցախից». Ստեփան Դանիելյան

«Հայաստանի վերածնունդն սկսվելու է Արցախից». Ստեփան Դանիելյան
463
Շաբաթ, 31 դեկտեմբերի, 2022 թ., 19:00

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի վերածնունդն սկսվելու է Արցախից։
Արցախի մեր հայրենակիցները հիմա գերության մեջ են, բառիս բուն իմաստով։ Դա անկեղծության պահն է և իրենց համար, և, հատկապես, մեզ համար։ Դա ասկեզա է, կամ պաս է, ու ովքեր կկարողանան այդ փորձությամբ գիտակցաբար անցնել, նրանց համար կբացվի նոր ուղի։
Դա Ճշմարտության գիտակցական ընկալման ճանապարհի սկիզբն է։
Շնորհավոր բոլոր արցախցիների նոր տարին, և բոլոր նրանց, ովքեր գիտակցում են, որ արցախցիները մեր բոլորիս փոխարեն հիմա ճգնում են և դա աննպատակ չի»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան