«Քննադատելով այսօրվա իշխանությանը՝ պիտի ասեմ՝ ապրեն իրենք». Արամ Սարգսյան
![]() 290 Երկուշաբթի, 02 հունվարի, 2023 թ., 17:30 «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Factor TV-ի եթերում ամփոփելով 2022 թվականին ՀՀ առջև ծառացած մարտահրավերները՝ նկատել է. «Ես այն կարծիքին եմ, որ մենք հրաշք ժողովուրդ ենք. մենք ինքներս էլ չենք զգում, թե ինչ փորձությունների միջով ենք անցել, ինչ ուժերի ենք հաղթահարել, և ոչ միայն հաղթահարել ենք, այլ նաև սկսել ենք դիմակայել։ Մենք դիմակայել ենք 90 միլիոնանոց Թուրքիային, 10 միլիոնանոց Ադրբեջանին, ինչպես նաև Ռուսաստանին, որը, իբր, մեր բարեկամն է, բայց իր ամբողջ ուժով ու պոտենցիալով աշխատում է թուրք-ադրբեջանական համաձայնության կողմից։ Ալիևը, իհարկե, չի մարսելու հայկական տարածքների գրավումը և դա ակնհայտ երևում է։ Քննադատելով այսօրվա իշխանությանը հազար ու մի խնդրով՝ պիտի ասեմ՝ ապրեն իրենք»։ Սարգսյանի համոզմամբ՝ եթե նախկինները լինեին, մեկն ասելու էր՝ եկեք քիչը տանք, որ շատը պահենք, մյուսն ասելու էր՝ միայն Ռուսաստանի հետ է Ղարաբաղի հարցի լուծումը, այլընտրանք չկա, երրորդն ասելու էր՝ հայության փրկությունը Միութենական պետությունն է։ Մանրամասները՝ տեսանյութում |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
8301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
13800:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
341Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
796Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
420Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1077Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
988Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
869Երեկ, 14:24
