Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Արցախի ապաշրջափակման պահանջով հավաք՝ Գյումրու ռուսական ռազմաբազայի դիմաց

Արցախի ապաշրջափակման պահանջով հավաք՝ Գյումրու ռուսական ռազմաբազայի դիմաց
279
Երեքշաբթի, 03 հունվարի, 2023 թ., 12:12

Ազգային-ժողովրդավարական բևեռը ս․/թ. հունվարի 8-ին՝ կիրակի օրը, ԱՐՑԱԽԻ ԱՊԱՇՐՋԱՓԱՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ հավաք կկազմակերպի Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց։
Հավաքի նպատակն է Ռուսաստանի Դաշնությանը մեկ անգամ ևս հիշեցնել սեփական հանձնառությունների կատարման անհրաժեշտության մասին։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը կոչ է անում հայ ժողովրդին իր գործուն մասնակցությունը բերել ապաշրջափակման պահանջին, ինչպես նաև դիմում է բոլոր շահագրգիռ անհատներին և կազմակերպություններին՝ մաս կազմելու վերոհիշյալ ձեռնարկին։
Մանրամասների մասին տեղյակ կպահվի լրացուցիչ։ Այս մաիսն հայտնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը:

Աղբյուրը`   ԱԺԲ