«Բոլոր տեղերում Նիկոլ Փաշինյանն է՝ ԱԺ-ում, ԲԴԽ-ում, ԿԸՀ-ում․․․»․ Նորայր Նորիկյան
![]() 278 Չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ., 17:54 «Բոլոր տեղերում Նիկոլ Փաշինյանն է՝ ԱԺ-ում, ԲԴԽ-ում, ԿԸՀ-ում։ Այս առումով պետք է արձանագրել հետևյալը՝ մենք չունենք ժողովրդավարության որևէ կոնցեպտուալ զարգացում»,- «Factor TV»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։ Հետևյալ դիտարկմանը, ըստ որի՝ «եթե լսենք քաղաքական գործիչներին, ամեն մեկը մի «փրկիչ» է, որ եթե ունենա իշխանություն, դրախտավայրի կվերածվի Հայաստանը», Նորիկյանն արձագանքել է․ «Այո՛, ժամանակն է հասարակությանը փրկել այդպիսի «փրկիչներից»։ Հասարակությունն ապավինում է այդպիսի «փրկիչների» պոպուլիստական նկրտումներին՝ տուրք տալով նրանց ճարտասանությանը և վերջում կանգնելով կոտրած տաշտակի առաջ։ Մի հանգամանք էլ կա, որի վրա ուշադրություն կցանկանայի հրավիրել․ անհատի գործոնը կարևորվում է՝ ինստիտուտների նշանակությունը նսեմացնելով, երկրորդական դարձնելով։ Մենք պետք է հասկանանք, որ քաղաքական պրոցեսում, իհարկե, անհատի դերը կարևոր է, բայց, եթե չկա համակարգ, ապա անհատի դերը չարաշահելով՝ ժամանակ առ ժամանակ երևան են գալիս փրկիչներ, որոնք երկիրը կամ հասարակությանը կանգնեցնում են աղետի առաջ,- նշել է Նորիկյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
