ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկության 11-րդ փուլում չի կարողացել խոսնակ ընտրել
![]() 920 Ուրբաթ, 06 հունվարի, 2023 թ., 12:42 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթիին չհաջողվեց ընտրվել պալատի նախագահ՝ այստեղ անցկացված 11 քվեարկությունների արդյունքում: Նրա թեկնածությունը հրաժարվում են պաշտպանել կարծրդիրքային հանրապետականները, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Կոնգրեսում 16 տարվա փորձառությամբ օրենսդիր Մաքքարթին Հանրապետական կուսակցության առաջնորդն էր նախորդ Կոնգրեսում, որի ժամկետը լրացավ երեքշաբթի: Իսկ Մաքքարթին վաղուց էր ցանկանում դառնալ Ներակայացուցիչների պալատի նախագահ: Սակայն նա դեռևս չի կարողանում հավաքել դրա համար անհրաժեշտ առնվազն 218 անդամների համաձայնությունը: Չորեքշաբթի անցկացված քվեարկության բոլոր փուլերը նույնպես անհաջող ավարտվեցին նրա համար: Հանրապետական կուսակցության շարքերում պահպանողական անդամները շարունակում են պնդել, որ նա գաղափարապես բավականաչափ ուժեղ չէ առաջատար այս պաշտոնը ստանձնելու համար: Ավելի քան 100 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Ներկայացուցիչների պալատն առաջին իսկ փորձով խոսնակ չի ընտրում: Քվեարկության չորրորդ փուլը տեղի ունեցավ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ կոչ արեց Մաքքարթիին ընտրել խոսնակ՝ նրան անվանելով «իմ Քևինը»: «Ժամանակն է, որ Ներկայացուցիչների պալատի մեր բոլոր հանրապետականները քվեարկեն Քևինի օգտին, փակեն գործարքը և հաղթեն»,- գրել է Թրամփը Twitter-ում։ Թրամփը հորդորեց 118-րդ Կոնգրեսի փոքրաթիվ հանրապետական մեծամասնությանը «հրաշալի հաղթանակը չվերածել հսկա և ստոր պարտության»։ Սակայն Թրամփի այս հայտարարությունը ոչ մի ազդեցություն չունեցավ։ Հանրապետական Լորեն Բոբերթը, չորեքշաբթի ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, հայտարարեց, որ Թրամփը «պետք է Քևին Մաքքարթիին ասի. դու ձայն չունես, ժամանակն է, որ հանես թեկնածությունդ»։ Նախագահ Ջո Բայդենը նույնպես մեկնաբանել է ստեղծված փակուղին. «Կարծում եմ՝ մի տեսակ ամոթալի է, որ այս ընտրությունն այսքան երկար է տևում, երբ ամբողջ աշխարհն է հետևում դրան: Մենք պետք է կենտրոնանանք մեր գործերի վրա»,- ասել է Բայդենը: 12-րդ քվեարկությունը կանցկացվի ուրբաթ: |

«Ես ահավոր հանդուրժող եմ․ մարդիկ ինձ ասում են՝ էվալա քո ներվերին»․ Ալեն Սիմոնյան
1415:18
«Ինչքան գողցող, թալանչի կա, մեկ էլ պարզվում ա՝ քաղաքական գործիչ ա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
4715:06
Իսրայելը հայտնել է, որ հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին
12514:15
«Փոքրիկ կանգառ՝ Կեչառիսում»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
17013:24
«Սա վկայում է պետական համակարգի խորը դեգրադացիայի մասին»․ Վիտալի Մանգասարյան
14813:18
«Պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ն ու Իսրայելը»․ Վարդան Ոսկանյան
18012:42
«Պուտինի ու Զելենսկու միջև ատելությունը հասել է գագաթնակետին»․ Թրամփ
17812:28
«Հարավային Կովկասի պետությունները նույնպես հնարավոր զարգացումների հետևանքների կրողներն են»․ Գարիկ Քեռյան
13211:00
