Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«30 տարվա մեջ առաջին անգամ Արցախին հնարավորություն է տրվել»․ Կարեն Հեքիմյան

«30 տարվա մեջ առաջին անգամ Արցախին հնարավորություն է տրվել»․ Կարեն Հեքիմյան
309
Ուրբաթ, 06 հունվարի, 2023 թ., 19:54

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Շուրջ մեկ ամիս է, ինչ շրջափակված է Արցախը:
Հասկանալի է, թե ինչ է ուզում Ադրբեջանը:
Հասկանալի է, որ Թուրքիան ուզում է այն, ինչ ուզում է Ադրբեջանը:
Հասկանալի է, որ Ռուսաստանը դեմ չէ դրան, ինչն ուզում է Թուրքիան, որն ուզում է այն, ինչ ուզում է Ադրբեջանը:
Հասկանալի է, որ միացյալ Արևմուտքն ուզում է այն, ինչը չի ուզում Ռուսաստանը, որը դեմ չէ դրան, ինչն ուզում է Թուրքիան, որն ուզում է այն, ինչ ուզում է Ադրբեջանը:
Հասկանալի է, որ պաշտոնական Երևանն ուզում է այն, ինչ ուզում են միացյալ Արևմուտքը, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը: Այսինքն՝ պաշտոնական Երևանը, Հայաստանի՝ դիրքորոշում չունենալու հաշվին, միայն սեփական իշխանության երկարացումն է ուզում:
Այս պարագայում, շատ էական է Արցախի իշխանության դիրքորոշումը: 30 տարվա մեջ առաջին անգամ Արցախին, որպես ինքնուրույն իրավասուբյեկտ, իր ուզածը որոշելու հնարավորություն է տրվել»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան