ԱՄՆ-ն Ուկրաինային նոր նախազգուշացում է արել Ռուսաստանի վերաբերյալ. #Bloomberg

Չնայած ՆԱՏՕ-ի նոր տեխնոլոգիաների մատակարարմանը, որը կարելի է որակել որպես հարձակողական, Ուկրաինան չպետք է օգտագործի այն՝ հարվածելու համար այն տարածքներին, որոնք Արևմուտքը ճանաչում է որպես ռուսական, ասել է սյունակագիր Անդրեաս Կլուտը Bloomberg-ի համար գրված հոդվածում:
«Ուկրաինացիները չպետք է օգտագործեն արևմտյան զենքերը Ռուսաստանի տարածք հակահարձակման համար և, հավանաբար, պետք է ձեռնպահ մնան ամբողջ երկրի վրա հարձակումներից»,- ասել է նա: Լրագրողի խոսքով՝ արևմտյան երկրները զգույշ են ընտրում զենքի մոդելները, որոնք ուղարկում են Ուկրաինայի զինված ուժեր։ Դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար առաջնահերթությունը մնում է Մոսկվայի հետ ուղիղ առճակատումից խուսափելը։
Միևնույն ժամանակ, Կիև հետևակի մարտական մեքենաների նոր տեսակների, այդ թվում՝ Bradley-ի և Marder-ի ուղարկման մասին հայտարարությունը մեծ տեղաշարժ էր Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Ֆրանսիայի հռետորաբանության մեջ, քանի որ ՆԱՏՕ-ի անդամները նախկինում հրաժարվել էին նման մեքենաներ տրամադրել, ամփոփել է Կլուտը:
Դեկտեմբերին Wall Street Journal-ը, հղում անելով անանուն պաշտոնյաներին, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները փոխել է Ուկրաինային հանձնվող HIMARS համակարգերը, որպեսզի Կիևի ռեժիմը չկարողանա օգտագործել դրանք ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար: Հրատարակության տվյալներով՝ Սպիտակ տունն այս գործողությունն անհրաժեշտ է համարել Մոսկվայի հետ հակամարտության ռիսկը նվազեցնելու համար։

«Սա քաղաքական ուղերձ է, որը նոր աշխարհակարգի հաստատման ընթացքում կխաղա իր դերը»․ Արա Պողոսյան
1809:48
Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի․ «Հրապարակ»
4809:24
Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. «Ժողովուրդ»
5209:18
Իսրայելի խորհրդարանը խոսնակ է ընտրել ընդդիմության թեկնածուին
8909:13
«Հարկադրանքի նախկին գործիքներն իրենց սպառել են». Պուտին
10809:07
«Ուզում են Թևանյանին հոգեբանական կտտանքների ենթարկելով՝ ապահովել նախակաթվածային վիճակ»․ Արեգ Սավգուլյան
11702:06
«Իշխանության նկատմամբ քաղաքացու դիրքորոշումը չպետք է կախված լինի ընդդիմության հեղինակությունից»․ Վլադիմիր Մարտիրոսյան
13101:30
«Պուտինի այցը Չինաստան ունի և՛ տնտեսական, և՛ ռազմավարական նշանակություն»․ Վահան Բաբայան (տեսանյութ)
12101:06