«Պետք է պատասխանել Ալիև-Փաշինյան զույգին». Վահե Հովհաննիսյան
![]() 271 Չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ., 15:18 Երեկ միաժամանակ տրվող ասուլիսներից Ալիևի ասածները մեզ համար նվազ վտանգավոր էին, քան՝ ՀՀ վարչապետինը։ Հնչեցվել են պաշտոնական Երևանի՝ խիստ վտանգավոր, անհեռանկար ու մեր երկիրը ողբերգության տանող տեսակետները։ Առաջին անհրաժեշտ քայլերն են. 1. Ընդդիմադիր խմբակցությունների բաց նիստ՝ տեսախցիկների առաջ, առաջնորդների մասնակցությամբ։ Պետք է պատասխանել Ալիև-Փաշինյան զույգին։ Գործող վարչապետը ի լուր աշխարհի ձևակերպեց Հայաստանի համար բոլոր վտանգավոր մոտեցումները։ Փակ, նեղ կազմով և այլ ձևաչափերի ժամանակը անցել է։ Հիմա ամեն ինչ բաց խաղաքարտերով է գնում։ Ժողովուրդը, դաշնակիցները, հարևանները և հակառակորդը պետք է տեսնեն, որ Երևանում (և բնության մեջ) կա այլ, հակառակ տեսակետ, իրավիճակի դեէսկալացիայի շուրջ կան նաև այլ մոտեցումներ, մեր տարածաշրջանում խնդիրները լուծելու ա´յլ տեսլական։ Սա պետության համար կենսական կարևորության է։ Իշխանության տեսակետին հակառակ ընկալելի ինստիտուցիոնալ տեսակետ՝ աշխարհի համար, կարող է ձևակերպել միայն տիտղոսային ընդդիմությունը։ Ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է բոլոր ընդդիմադիր պատգամավորների և առաջնորդների անհատական և միասնական հստակ դիրքորոշումը, գործողությունների ծրագիրը։ 2. Հանրային իմպիչմենտի պրոցես. այս իշխանությունն ասում է՝ ձեր անվտանգությունը չեմ կարողանում երաշխավորել։ Հետևաբար՝ այն այլևս իրավունք չունի լինել իշխանություն։ Հանրային բոլոր շերտերը պետք է ներգրավվեն նոր իշխանության ձևավորման պահանջի պրոցեսին. սա պետք է դառնա Հայաստանի մթնոլորտը։ Հանրային որևէ դեմք այլևս չպետք է խուսափի, այլևս թաքնվելու հնարավորություն չի կարող լինել։ 3. Երեկվա ասուլիսով, ըստ էության, չեղարկվել են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որովհետև երեկ ասվել է այն ամենի հակառակը, ինչ ասում էր նույն անձը՝ ժողովրդից քվե խնդրելու ժամանակ՝ ընտրություններից առաջ։ Հետևաբար՝ կան բոլոր բարոյական և տրամաբանական հիմքերը՝ գործող իշխանության հեռացման հարցում Նիկոլի ընտրազանգվածի ներգրավման համար։ Եվ կա հրամայական՝ անհատապես ճշտելու ՔՊ պատգամավորներից յուրաքանչյուրի տեսակետը։ Ալիևն ու Նիկոլը երեկ միաժամանակ ու բաց հնչեցրել են հայկական պետության համար սպառնալիք հանդիսացող իրենց տեսլականները։ Երեկվանից հետո Հայաստանում կա քաղաքական մեկ օրակարգ՝ նոր իշխանության ձևավորում։ Ամբողջ օդը պետք է էլեկտրականացվի այս գաղափարով։ Մնացածը հանցակցություն է։ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
