«Ադրբեջանի համար այս տարածաշրջանում բարենպաստ դաշտ ձևավորել են ՀՀ ներկայիս իշխանությունները»․ Տիգրան Աբրահամյան
![]() 273 Չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ., 17:12 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Անվտանգային մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձել է ՀՀ ներկայիս իշխանության վարած արտաքին քաղաքականությանը․ «Ադրբեջանի համար այս տարածաշրջանում բարենպաստ դաշտ ձևավորել են ՀՀ ներկայիս իշխանությունները, ուստի այս պայմաններում Ադրբեջանը գործում է այնպես, ինչպես վերջին 2-3 տասնամյակում դրա հնարավորությունը չի ունեցել։ 2018 թվականից սկսած՝ ոչինչ չի արվել Ադրբեջանի գործողությունները կանխելու կամ զսպելու ուղղությամբ։ Ուղղակի մեկ բան կասեմ՝ տեսեք, թե ովքեր են ռազմաքաղաքական ղեկավարությունը կազմում, ովքեր են գլխավոր գործող անձինք՝ գերագույն գլխավոր հրամանատարով, վերջացրած հիմնական գործող անձանցով, և, բնականաբար, արդեն բոլորի համար պարզ կլինի, որ եթե նույնիսկ մեծ ցանկություն ու կամք էլ այս պահին առաջանա, ապա այս մարդիկ չունեն պոտենցիալ, չունեն պատկերացում՝ այս իրավիճակում մեզ համար գոնե համեմատական առումով բարենպաստ սցենարային զարգացմամբ շարժվելու», նշել է Աբրահամյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
