Քվեախցիկը՝ հակառակ. ՔՊ-ական պատգամավորներն Ընտրական օրենսգրքում ուշագրավ փոփոխություն են առաջարկում. «Ժողովուրդ»
![]() 226 Հինգշաբթի, 12 հունվարի, 2023 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազատ ընտրությո՞ւն, թե՞ նոր ընտրակեղծարարություն: Թերևս այդպիսի հարց է առաջանում, երբ ծանոթանում ես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած օրենքի նախագծին: Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում և ամրագրել, որ քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը: Հիմնավորման մեջ պատգամավորները նշում են, թե ներկայումս գործող կարգավորմամբ, երբ քվեարկողը դեմքով է դեպի հանձնաժողովը, խոչընդոտվում է գաղտնիությունը, և ամենասովորական հեռախոսով հնարավորություն կա քվեաթերթիկը լուսանկարելու: Նրանք շարունակում են. «Յուրաքանչյուր ընտրող կարող է որևէ մեկին խոստանալ իր ձայնը կոնկրետ թեկնածուին կամ քաղաքական ուժին տալու, իսկ հետո, ունենալով ազատության, բավարար ապահովվածության ընտրությունը, կատարել իր խղճի և համոզմունքների համաձայն: Վերը նշված հնարավորությունը կարող է էապես ազդել ընտրության վրա, որովհետև ցանկալի խոստումը լսելուց հետո հավանական ընտրակեղծարարը «կխնդրի» ընտրողին լուսանկարել քվեաթերթիկը և նույնիսկ տեսանկարահանել քվեարկության գործընթացը»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ: ՔՊ-ական պատգամավորները կարծում են, որ եթե քվեախցիկների դիրքը փոխեն, և հնարավոր լինի ընտրողների հետևը կանգնել, վերահսկել նրա քայլերը, առավելագույնս կապահովվի քվեարկության գաղտնիությունը, թափանցիկությունը և, որ ամենակարևորն է, ընտրողի ազատ կամարտահայտությունը, քանի որ անհնար կլինի լուսանկարել քվեաթերթիկը: Իրականում իշխող կուսակցության անդամները ընտրակեղծիքի, ընտրողի քվեարկությունը վերահսկելու նոր մեխանիզմ են գործի դնում, քանի որ նախագծում հստակ չեն գրել, թե, օրինակ, հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը որքան հեռավորություն պետք է պահպանի ընտրողից: Ընդամենը նշված է. «Եվ եթե քվեախցիկները տեղադրվեն քվեարկության գործընթացին մասնակիցներից պատշաճ հեռավորության վրա, ինչն անհնարին կդարձնի նկատել, թե ընտրողը ինչպես է քվեարկում, ապա և քվեարկության գաղտնիությունը ապահովված կլինի, և ընտրողի ազատ կամարտահայտումը»: Իսկ ո՞րն է պատշաճ հեռավորությունը: Ով կարող է երաշխավորել, որ ընտրախցիկին մոտեցած՝ ընտրողի հետևը չեն գալու կանգնեն ինչ-որ մարդիկ՝ հստակ ուղղորդելով՝ ինչպես քվեարկել: Ակնհայտորեն խախտվելու է քվեարկության գաղտնիության սկզբունքը: Նկատենք, որ քվեաթերթիկ լուսանկարելու պրակտիկա միշտ եղել է, և անգամ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, խորհրդարանում փակ քվեարկությունների ժամանակ լուսանկարում էր քվեաթերթիկը ու հրապարակում: Փաստորեն, Աղազարյանն ու Ասլանյանը պայքարում են հենց իրենց ղեկավարի նախկին գործելաոճի դեմ: Իրականում ապագա ընտրությունները վերահսկելու մեխանիզմ է գործի դնում իշխող ՔՊ-ն»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
