«Զախարովան էմոցիոնալ պոռթկում է ունեցել». Ստյոպա Սաֆարյան
253
Հինգշաբթի, 12 հունվարի, 2023 թ., 17:30
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էմոցիոնալ պոռթկում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության կապակցությամբ, թե «ռուսական ներկայությունը որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»։ Անցնելով ցինիզմի բոլոր սահմանները, նա նշել է․ «Երևանի հայտարարությունն այն մասին, որ «ռուսական ներկայությունը որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար», անհեթեթ է: Տասնամյակներով մեր զինվորականները, սահմանապահները զգալի ներդրում են ունենում Հայաստանի անվտանգությունն ապահովելու, նրա սահմանների պաշտպանելու գործում: Դա օբյեկտիվ իրականություն է, որը հնարավոր չէ հերքել: Ընդ որում, նախկինում Հայաստանի ղեկավարությունը հրապարակային հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայությունը համապատասխանում է հանրապետության ազգային շահերին»,- ասել է Զախարովան: Տիկինը ակնհայտորեն խառնում է երկու բան․ այո, թե նախկին, թե ներկա իշխանությունների կողմից հայտարարվել է, որ «Ռուսաստանի ներկայությունը համապատասխանում է հանրապետության ազգային շահերին», որովհետև Ռուսաստանից հնչող հայտարարություններն այն մասին, թե ռուսական ռազմաբազան Հայաստանում ու Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցության մեխանիզմներն ապահովում են Հայաստանի ռազմական անվտանգությունը Թուրքիայի, Ադրբեջանի հարձակումներից, կեղծիք են եղել և մոլորության մեջ են գցել ոչ միայն նախկին, այլ նաև ընդհուպ ներկա իշխանություններին։ Մի երկիր, որը հայտարարում է, թե իր տիրապետության տակ են գտնվում Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների մանրակիրկիտ քարտեզները, որոնք ծառ ու թփի ճշտությամբ ցուցանում են նրանց միջև սահմանը, մի երկիր որև և ՄԱԿ ԱԽ մշտական անդամ է, և Հայաստանի ռազմավարական ու ռազմական դաշնակից, Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի երեք մասշտաբայաին ներխուժումից (2020-ի հոկտեմբեր-դեկտեմբեր, 2021-ի մայիսի 12 և 2022-ի սեպտեմբերի 13) հետո չէր կարող ու չպետք է կանգներ ու հայտարարեր, թե դեմարկացիա ու դելիմիտացիա պետք է արվի, որպեսզի ինքը կատարի իր դաշնակցային պարտավորությունները։ Այդպիսի մանրակրկիտ քարտեզն ունեցող արագ դնում էր ու «վեճի առարկա» սահմանային հատվածներում արագ գիծը գցում էր, պահանջում էր սահմանը խախտած կողմին հեռացնել իր զինված ուժերը մյուսի տարածքից, իսկ եթե սահմանախախտ կողմըւ դա չէր անում, դնում և իր դաշնակցի հետ ռազմական օպերացիա էր անում միջազգայնորեն ճանաչված միջպետական սահմանը վերականգնելու նպատակով։ Մարիա Զախարովային «զայրույթի» հասցրախ Հայաստանի Հանրապետության վարչապետը դեռ 2021թ․ մայիսի 14-ին Անվտանգության խորհրդի նիստի հայտարարութամբ դիմեց Ռուսաստանին, որպեսզի դիտորներ ուղարկի, այդ ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը հայելային սկզբունքով ետ քաշեն իրենց զորքերը, դիտորները Ռուսաստանի Գենշտաբի քարտեզով գծեն սահմանագիծը, որից հետո երկու կողմերը դիրքավորվեն ինչպես սահմանագիծն է պահանջում․․․ Չարվեց։ Տիկին Զախարովն դա անգիր գիտի, որ իրենք ոչինչ չեն արել, քան 2022-ի դեկտեմբերի 26-ին ևս մեկ հավելյալ եռակողմ հայտարարություն ընդունելը, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրենց սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա անեն Ռուսաստանի գենշտաբի քարտեզներով․․․ Մեկ տարվա ընթացքում ոչ քարտեզը տեսնող եղավ, ոչ Ռուսաստանի դիտորդներին, ոչ էլ սահմանախախտման վերացմանը․․․ Ավելին, Ռուսաստանի անգործությունը հանգեցրեց սահմանախախտման երրորդ մաասշտաբային փորձին՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին․․․ Ըստ որում, մեզ բոլորիս հայտնի է, իսկ մարդյությանն անհայտ է, թե այդ օրն ինչ են արել ռուսական կայազորների զինվորականները (օդում կախված ստույգ լուրերն ասում են, որ հարձակումից մի քանի ժամ առաջ փախել են․․․), որոնք պետք է կանխեին թշնամու նոր ագրեսիան․․․ Եթե տիկին Զախարով այս ամենը համարում է ներերդրում են ունենում Հայաստանի անվտանգությունն ապահովելու, նրա սահմանների պաշտպանելու գործում», ապա ինքը ամանօրյա խումհարի մեջ է և իրականությունը չգիտի․․․ Որովհետև այս ամենը, այո, մեկ անուն ունի, վտանգ․․․ Իսկ թե տասնամյակների ընթացքում ինչ այլ ներդրում է արել ռուսական զորքը Հայաստանի սահմանների պաշտպանության ապահովման գործում, ապա թերևս Մարիա Զախարովան պետք է տեղեկացվի, որ նախկին տաասնամյկաներում Հայաստան-Ադրբեջան սահմանին անգամ մեկ ռուս զինվոր կանգնած չի եղել․․․ Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը սխալ էլ լինի, դրանից Մարիա Զախարովայի հրապարակած ստերը, անհեթեթ ու կեղծ փաստարկները ճշմարտություն չեն դառնալու․․․․»: