Հայաստանը Արարատ Խանդոյանին կփոխհատուցի 4150 եվրո․ ՄԻԵԴ-ը հայցը կարճել է
![]() 282 Շաբաթ, 14 հունվարի, 2023 թ., 00:18 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Խանդոյանն ընդդեմ Հայաստանի» հայցը որոշել է հանել գործերի ցանկից՝ կողմերի բարեկամական հաշտեցման հիմքով։ Դիմումատուն «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանի եղբայրն է՝ Արարատ Խանդոյանը, որի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը ստրասբուրգյան դատարան ներկայացված բողոքում նշել էր, որ ՀՀ ներպետական ատյանները խախտել են իր պաշտպանյալի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասը՝ կալանավորման համար համապատասխան և բավարար պատճառների բացակայության մասին։ «2017 թվականին, երբ Արարատ Խանդոյանը գտնվում էր ապօրինի կալանքկ տակ, ես մի քանի միջնորդություն էի ներկայացրել դատարան՝ խափանման միջոցի փոփոխման մասով, միջնորդել էի նաև կիրառել գրավ և ազատ արձակել նրան։ Դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նմանօրինակ բոլոր միջնորդություններս մերժել էր, վերաքննիչ բողոքներս ևս ապարդյուն էին, ուստի այլ տարբերակ չէր մնացել, քանի Եվրոպական դատարան դիմելը»,-FactorTV-ի հետ զրույցում ասաց Ղարագյոզյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
