Աթոռը պահելը՝ առաջնային գերխնդիր․ «Փաստ»
![]() 263 Շաբաթ, 14 հունվարի, 2023 թ., 10:00 «Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր կանգնած ենք պետականության կորստի վտանգի առաջ։ Դժբախտաբար, ոչ բոլորն են գիտակցում սպառնալիքի խորությունը։ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները թվում են «հեռու», իսկ քաղաքացիները սովորականի պես իրենց առօրյա գործերով են զբաղված այն պարագայում, երբ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները շուտով կարող են նաև Հայաստանում կրկնվել։ Առավել զարմանալին այն է, որ որոշ մարդիկ դեռևս հույսեր են կապում նիկոլական «խաղաղության դարաշրջանի», ճանապարհների ապաշրջափակման ու դրա արդյունքում տնտեսական բարգավաճման հետ այն դեպքում, երբ ադրբեջանական նոր ագրեսիան օդում կախված է։ Նույն ժամանակ թշնամական երկրի ռազմական հանցագործ ղեկավար Ալիևն ավելի բացահայտ է խոսում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին ու կոնկրետ տարածքային պահանջներ ներկայացնում Հայաստանի նկատմամբ՝ սպառնալով նոր ագրեսիայով։ Սրանից ավելի ի՞նչ պետք է տեղի ունենա, որ հասարակության մեջ արմատանա պայքարի վճռականությունը, որ հասարակության մեծամասնությունը գիտակցի, թե ինչ ծանր վիճակի են մեզ հասցրել Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը։ Հասկանալի է՝ վերջիններս չեն ցանկանում, որ մեր հասարակությունը համակվի պայքարի ոգով, որ գերիշխի ազգային մտածողությունը։ Նրանք մի կողմից փորձում են ապահովել թուրք-ադրբեջանական տանդեմի բարեհաճությունը, իսկ մյուս կողմից էլ իրենց անգործությունը արդարացնել նրանով, թե այդպիսով խուսափում են Հայաստանի համար անվտանգային սպառնալիք ստեղծելուց։ Ըստ այդմ, ցանկացած քայլի դեպքում իշխանությունները ցանկանում են նոր պատերազմի սպառնալիքով հանրության «վախը բռնել»։ Բայց ժամանակը ցույց է տալիս, որ եթե Ադրբեջանը ցանկանում է նոր ագրեսիա ձեռնարկել, ապա միշտ էլ դրա համար պատճառ կգտնի»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
