Սթոլթենբերգը բացառում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորումը

Ռուսաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ չեն կարգավորվի Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Handelsblatt-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ արևմտյան երկրները չպետք է թերագնահատեն Մոսկվային, որն իր տրամադրության տակ ունի լուրջ ռեսուրսներ։
«Նախկինի պես չի լինի. եթե անգամ Ուկրաինայում զենքերը լռեն, մենք չպետք է սպասենք, որ մեր հարաբերությունները կկարգավորվեն Ռուսաստանի հետ։ Արևմուտքը չպետք է թերագնահատի Ռուսաստանին, որն իր տրամադրության տակ ունի հսկայական ռեսուրսներ»,- ասել է Սթոլթենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ ողջունում է Ուկրաինային հետևակի մարտական մեքենաներ մատակարարելու՝ ԱՄՆ-ի և Գերմանիայի որոշումը, ինչպես նաև Կիևին թեթև տանկերով օգնելու՝ Ֆրանսիայի մտադրությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սթոլթենբերգը մեծացնում է ճնշումը Բեռլինի վրա՝ արագ լուծելու Leopard 2 տանկերը Կիևին մատակարարելու հարցը։ Դաշինքի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինային զենքով աջակցելը կմոտեցնի հակամարտության ավարտը։
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովն առաջարկել է, որ Գերմանիայի վրա ճնշում կգործադրվի ուկրաինական բանակին տանկեր մատակարարելու համար։ Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը չի ցանկանում կիսել այս տեսակի ռազմական տեխնիկան Կիևի հետ, սակայն ԱՄՆ-ը կարող է ստիպել նրան դա անել, քանի որ Փենթագոնը հանդես է եկել նման մատակարարումների օգտին։

«Սա քաղաքական ուղերձ է, որը նոր աշխարհակարգի հաստատման ընթացքում կխաղա իր դերը»․ Արա Պողոսյան
1809:48
Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի․ «Հրապարակ»
4809:24
Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. «Ժողովուրդ»
5209:18
Իսրայելի խորհրդարանը խոսնակ է ընտրել ընդդիմության թեկնածուին
8909:13
«Հարկադրանքի նախկին գործիքներն իրենց սպառել են». Պուտին
10809:07
«Ուզում են Թևանյանին հոգեբանական կտտանքների ենթարկելով՝ ապահովել նախակաթվածային վիճակ»․ Արեգ Սավգուլյան
11702:06
«Իշխանության նկատմամբ քաղաքացու դիրքորոշումը չպետք է կախված լինի ընդդիմության հեղինակությունից»․ Վլադիմիր Մարտիրոսյան
13101:30
«Պուտինի այցը Չինաստան ունի և՛ տնտեսական, և՛ ռազմավարական նշանակություն»․ Վահան Բաբայան (տեսանյութ)
12101:06