Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախում ներքաղաքական իրավիճակն էականորեն լիցքաթափվել է». Տիգրան Աբրահամյան

«Արցախում ներքաղաքական իրավիճակն էականորեն լիցքաթափվել է». Տիգրան Աբրահամյան
239
Երկուշաբթի, 16 հունվարի, 2023 թ., 09:12

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում ներքաղաքական իրավիճակը երեկվա համեմատ էականորեն լիցքաթափվել է։
Հույս ունեմ, որ հատկապես Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրության պայմաններում սթափությունը, ադեկվատությունը, ողջամտությունը, տրամաբանությունը, իմաստությունը չի լքի հիմնական դերակատարներին և Արցախի համար հավելյալ սպառնալիքներ չի ստեղծի։
Արցախում ապրող մեր հայրենակիցները լուրջ խնդիրներ ունեն և ողջ ռեսուրսն ու պոտենցիալը պետք է համախմբել և ուղղել դրա սպասարկմանը»։