Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կծիծաղեի, եթե այսքան տխուր չլիներ». Արամ Սարգսյան

«Կծիծաղեի, եթե այսքան տխուր չլիներ». Արամ Սարգսյան
241
Չորեքշաբթի, 18 հունվարի, 2023 թ., 10:18

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «Կարդում եմ Լավրովի հայտարարությունը Լաչինի միջանցքը ԱՄԲՈՂՋԱԿԱՆ բացելու առումով ու կծիծաղեի, եթե այսքան տխուր չլիներ։
Միջանցքը փակվել է.
ա) Սյունիքում համարժեք միջանցք ստանալու, իսկ չհաջողելու դեպքում բ) Հայաստանում իշխանափոխության հասնելու նպատակով։
Սա հասկացել է անգամ կամչատկյան խեցգետինը։ Արդյունքում չստացան ո՜չ միջանցք, ո՜չ էլ հեղափոխություն։ Ժամանակն է թեթև մեյմունությամբ Լաչինը բացել։ Սրանք հային ու հայի արցախաբնակ տեսակին լավ չեն ճանաչում։ Հայաստանում բարեբախտաբար արդեն ռուսամետությունը կատաստրոֆիկ ոչ պոպուլյար և հին է։
Հ.Գ.Ամբողջական բառն էլ ՄԱՍԱՄԲ փակ համարողներին հեգնելու համար եմ մեծատառերով գրել»։

Աղբյուրը`   Արամ Սարգսյան