«Արցախը 70 տարի Ադրբեջանի կազմում է եղել, ո՞ւր էին գոռացողները». ՔՊ-ական պատգամավոր
![]() 332 Չորեքշաբթի, 18 հունվարի, 2023 թ., 12:24 ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը 24TV-ի եթերում հայտարարել է, որ Հայաստանը չի կարող Արցախի անվտանգության երաշխավորը լինել, այսօր Հայաստանն ինքը անվտանգության անհրաժեշտություն ունի: Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չմասնակցեց ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, որպեսզի բարձրաձայներ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրատապության հարցը, ՔՊ-ական պատգամավորն արձագանքել է. «Երբ գնում են բանակցությունների, չեն գնում այն պայմանով, որ մեկի նկատմամբ ամբողջությամբ լոյալ ու բարեկամական են վերաբերվում, իսկ մյուսի նկատմամբ արհամարական: Թող իզուր տեղը ռուսական կողմը մեզ չմեղադրի, մի քիչ ցավալի բան կարող եմ ասել, բայց ռուսական կողմը իրականում երբեք էլ, չգիտես ինչու, մեր նկատմամբ չի եղել բարեկամական»: Անդրադառնալով Արցախից հնչող այն հայտարարություններին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Ասլանյանն ասել է. «Արցախը 70 տարի Ադրբեջանի կազմում է եղել, թե՞ ոչ, բա ո՞ւր էին այդպես գոռացողները: Ես չեմ արդարացնում, դեմ եմ դրան, բայց հարց եմ տալիս՝ Արցախը, մինչև 1921 թվականը Ադրբեջանի կազմ մտցնելը, Ռուսական կայսրության ենթակայության տակ էր, թե՞ ոչ, 1813 թվականին Գյուլիստանի պայմանագրով Արցախը Ռուսաստանինն էր»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
