«Ճանապարհի փակումը համաձայնեցված է Թուրքիայի հետ. որպես գործիք օգտագործվում է Ադրբեջանը». Ռուբեն Սաֆրաստյան
![]() 276 Չորեքշաբթի, 18 հունվարի, 2023 թ., 13:24 Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը Factor TV-ին տված հարցազրույցում՝ խոսելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման մասին՝ կարծիք է հայտնել, որ իր խոսքով՝ բացահայտ ցեղասպանական բնույթ ունեցող այս գործողությունը համաձայնեցված է Թուրքիայի հետ. «Ես կասեի՝ համատեղ ծրագրի մաս է կազմում: Թուրքիան նպատակ է հետապնդում Հարավային Կովկասում հնարավորինս թուլացնել Ռուսաստանին և ուժեղացնել իր դիրքերը և որպես գործիք օգտագործվում է Ադրբեջանը»: Սաֆրաստյանը համոզված է, որ դեռ որոշ ժամանակ կշարունակվի Լաչինի շրջափակումը։ Ըստ նրա՝ խնդրի կարգավորման համար առաջին հերթին անհրաժեշտ են միջազգային կազմակերպությունների ավելի նպատակաուղղված գործողություններ՝ ճնշում գործադրել Ադրբեջանի, Թուրքիայի վրա։ «Երկրորդ՝ ես դեռ հույսս չեմ կորցրել, որ Ռուսաստանը որոշակի քայլերի կդիմի, որովհետև կարող է Ադրբեջանի վրա ազդել, եթե ցանկանա։ Թուրքիայի վրա կարող է ճնշում գործադրել նաև ԱՄՆ-ն՝ դիվանագիտական, տնտեսական առումով»,- շարունակելով խոսքը՝ ընդգծել է նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
